GITI 2017 10 GEORGIAN INNOVATIONS Anniversary conference
Հիմնված է: 14-07-20212017թ. նոյեմբերի 16-17 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ GITI 2017 10 GEORGIAN INNOVATIONS Anniversary conference համաժողովը, որին ցուցահանդեսային ձևաչափով ներկայացված է եղել նաև Արմաթ ինժեներական լաբորատորիան:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է «Սերոբ» կառավարման բլոկի հիմքի վրա ստեղծված ռոբոտը՝ արգելքներին շրջանցող ծրագրով, համաժողովի խորհրդանիշի եռաչափ մոդելավորումը և դրա արդյունքում եռաչափ տպիչով տպված, ինչպես նաև CNC շաղափային հաստոցով փորագրված խորհրդանիշը, որոնք հանձնվեց համաժողովի կազմակերպիչներին:
Լաբորատորիայի բոլոր բաղադրիչների ներկայացումը մեծ հիացմունքով ունկնդրեց Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանին, ով տաղավարում անձամբ տեղեկացավ լաբորատորիայի բաղադրիչներին։