• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Դավիթաշենի թիվ 200 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

16-07-2018

Մայիսի 18-ին՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Թիվ 200 հիմնական դպրոցի Արմաթը Հայաստանում գործող 220-ից ավելի լաբորատորիաներից մեկն է, իսկ Երևանում այն 29-րդն է: Թիվ 200 հիմնական դպրոցի տնօրինությունը ինքնուրույն է ֆինանասական միջոցներ ներդրել իր սաների համար նորարար կրթության պայմաններ ապահովելու համար: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ներդրվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից դոնոր կազմակերպությունների օգնությամբ: Այն գործում է Հայաստանի և Արցախի տարածքում և կրթությունն այստեղ անվճար է: Այս նորարական կրթական ծրագրի նպատակն է ստեղծել ինժեներական կրթության պայմաններ բոլոր դպրոցականների համար: Արմաթցի սաները սովորում են ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքներ: Բացի այդ, նրանց համար ամեն տարի իրականացվում է նաև մի շարք խրախուսական մրցույթներ և միջոցառումներ՝ «ԴիջիԿոդ», «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի մրցույթ, «ԴիջիՔեմփ», Ամառային ճամբար, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտների մրցույթներ և այլն: Արմաթցիները մասնակցում են նաև տեխնոլոգիական ամենախոշոր՝ «ԴիջիԹեք» ցուցահանդեսին և տեղական ու միջազգային այլ մրցույթների:

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից