• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Վեդիի արմաթցիները վաճառում են իրենց ստեղծած ամանորյա դեկորացիաները

19-12-2018

Վեդիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները հերթական անգամ հանդես են եկել ստեղծարար գաղափարով:

Նրանք նախ ձևափոխել են եռաչափ տպիչը և տաքացվող պարույր տեղադրել:  Ապա երկրորդ կյանք են տվել կենցաղային և էլեկտրոտեխնիկայի փաթեթավորման թափոններին` դրանցից պատրաստելով դեկորատիվ փաթիլներ, եղևնիներ, հրեշտակներ և այլն: 

Դպրոցականները վաճառում են իրենց աշխատանքները. ստացել են նաև այլ առարկաներ ստեղծելու պատվերներ:

«Արմաթ»-ի խմբավար Օրբել Խաչատրյանը նշում է, որ բացի ինժեներական լուծումների կիրառումից, դպրոցականների մոտ զարգանում է նաև մարքեթինգային հմտություններ, նրանք արագ ընկալում են շուկայի պահանջարկը, համապատասխան իրեր են տպագրում և քայլեր ձեռնարկում դրանք վաճառելու համար: Օ. Խաչատրյանը նշում է, որ արդեն նախագծել են «Ներկիր ինքդ» խաղալիքների պատրաստումը և շուտով կսկսեն դրանց վաճառքը, իսկ գոյացած գումարը կներդնեն լաբորատորիայի աշխատանքներում:
 

Կարդացեք նաև՝

Հեքիաթային դաշնամուր. Վեդիի արմաթցիների նվերը իրենց քաղաքին

Վեդիի ռոբոտաշինության խմբակը պատրաստելու է հայ զինվորներին օգնական ռոբոտ

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից