• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

«Արմաթ» կրթական ցանցը շարունակում է ընդլայնվել. նորաբաց «Արմաթ»՝ Նորակերտում

12-03-2019

Նորակերտի մշակույթի կենտրոնում համայնքապետարանի աջակցությամբ և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզը ներկայացնող պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Մկրտչյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և այլք:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ծրագրի նշանակությունը դպրոցականների շրջանում` կրթությունը համարելով հիմնաքար բոլոր խնդիրների լուծման համար: Նա վստահություն է հայտնել, որ «Արմաթ»-ում ձեռք բերված գիտելիքները կօգնեն աշակերտներին նոր գործիքակազմով մոտենալ խնդիրների լուծմանը և իրենց գիտելիքներով նպաստել նաև համայնքի հետագա զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում նշել է, որ կաջակցի մարզում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի ավելացմանը:

Նորակերտ համայնքի և հարակից բնակավայրերի դպրոցականներն անվճար ինժեներական գիտելիք և ծրագրավորման հիմունքներ կսովորեն «Արմաթ»-ում, կստանան բացառիկ հնարավորութուն մասնակցելու մասնագիտական, խրախուսական և անգամ գործարար միջոցառումների, ծանոթանալ ցանցի մյուս դպրոցականների հետ, համատեղ աշխատել ու նորարար գաղափարներ իրագործել:

Հատկանշական է, որ Նորակերտի «Արմաթ»-ում դասավանդում է «Արմաթի» շրջանավարտ Սեդա Ասատրյանը: Նա սովորել է Այգեկի «Արմաթ»-ում (2013-2017), այժմ էլ՝ ուսանող է. սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը շարունակում է ընդլայնվել: Այս պահին գործում է 256 խմբակ-լաբորատորիա: Մենք ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ՝ երբ արմաթցի շրջանավարտները, սովորելով բուհում, զուգահեռ նաև աշխատում են: Ըստ «Գրանթ Թորնթոն» ընկերության հետազոտության արդյունքների՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, նրանց 39 %-ը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից