Հայաստանը և նորագույն տեխնոլոգիաները. Լյող Հոդինա
16-06-2020
Ֆրանսիացի ֆոտոլրագրող-հեղինակ Լյող Հոդինան իր հարթակում Հայաստան կատարած այցի վերաբերյալ ֆոտոպատմություն ու հոդված է հրապարակել։ Հրապարակման մեջ նա մեծապես անդրադարձել է հենց Արմաթ լաբորատորիաների ֆենոմենին։ Նյութի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանը իր 3 միլիոն բնակչությամբ, լեռնային ռելիեֆով և հիանալի հովիտներով, խուսափում է ժամանակից։ Այստեղ թափառելիս կարող ես տեսնել ավանդական գյուղատնտեսությունը, վանքեր, որքան աչքն ունակ է տեսնելու, և Լադա մակնիշի մեքենաներ։ Հայաստանը 21րդ դարում ժամանակից դուրս տարածություն է և միաժամանակ տարածություն է նորարարությունների համար։ Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը նորագույն տեխնոլոգիաների իր կրթությամբ վերջիններս դարձրեց անվտանգ ու մնայուն արժեք։
Սպորտային ակումբներ հաճախելու փոխարեն, դե՜, ինչպես անում են ֆրանսիայի դեռահասները չորքեշաբթի օրերին կեսօրից հետո, 10-ից 18 տարեկան հայ երեխաները գնում են Արմաթ ինժեներական խմբակներ։ Արկածները սկսվեցին 2008 թվականին՝ բացառապես ռոբոտաշինությանը նվիրված ակումբներով։ Ապա այս հաջողության շնորհիվ էլ 2014 թվականին ստեղծվեցին Արմաթ լաբարատորիաները՝ ընդլայնելով տեխնոլոգիաների ոլորտը։ Լինելով ամբողջովին անվճար, վերջիններս կառավարվում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից և սուբսիդավորվում ՀՀ կառավարության և Հայաստանում գործող այլ ընկերությունների կողմից։
Լաբարատորիաները տեղակայված են պետական դպրոցներում, որոնց շենքերը հիշեցնում են խորհրդային դարաշրջանը։ Երեխաներն ուսումնասիրում են վաղվա գործիքներն ու տրամաբանությունը․ ինչպես ծրագրավորել, պատրաստել, կապել գաղափարն ու դրա իրագործումը կիրառական գիտության մեջ։ Ագարակի լաբարատորիայի մարզիչ Սարգիս Մելքոնյանը բացատրում է, որ երեխաները գալիս են որպես տեխնոլոգիաների սպառողներ և հեռանում որպես ստեղծողներ։ Չէ որ Արմաթ լաբարատորիաների որդեգրած մանկավարժությունը ընդառաջ է գնում սովորողների կարիքներին ու ցանկություններին, այլ ոչ թե գիտելիքներով ծանրաբեռնմանը։ Լաբարոտորիաների հզորությունը ամենուրեք նրանց առկայությունն է՝ հեռավոր գյուղից մինչ մայրաքաղաքի արվարձաններ։
Ֆրանսերեն բնօրինակը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։
Թարգմանությունը՝ Ամալիկ Բաղդասարյան