• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը 70 համակարգիչ է նվիրել Արմաթին

02-09-2019

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն ընկերությունը Արմաթ ինժեներական լաբորատորիաներին է փոխանցել 70 համակարգիչ։  Դրանցով կհամալրվի շուրջ 20 դպրոցի ինժեներական լաբորատորիա Հայաստանի մարզերում։ Խմբակներում կընդգրկվի շուրջ 500 երեխա։ 

«Լինելով Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ մենք անչափ կարևորում ենք հմուտ մասնագետների` արդի ինժեներական գիտելիքներով և հմտություններով զինվածությունը մեր ընկերությունում և մշտապես նպաստում ենք նրանց մասնագիտական աճին։ Համակարգիչները, որոնք նախկինում օգտագործվում էին մեր ընկերության աշխատակիցների կողմից, այսօր՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, արդեն հասանելի են մեր երիտասարդներին։ Լիահույս ենք, որ մեր աջակցությամբ ՀՀ դպրոցների համակարգչային և ինժեներական լաբորատորիաները կհամալրվեն տեխնիկայով՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին նոր ձեռքբերումներ գրանցել և խթանել մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացումը»,- նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի տնօրեն Էլինա Մարգարյանը:

«Շատ կարևոր է, որ այլ ոլորտների մեր ընկերությունները, գիտակցելով ինժեներական կրթության զարգացման դերը, աջակցում են Արմաթ ինժեներական լաբորատորիաներին։ Այս նվիրատվությունը լուրջ օգնություն կլինի մեր այն լաբորատորիաների համար, որոնք ունեն սարքավորումների պակաս», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Armath x Coca-Cola

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Արմաթ ծրագիրը նախագծված է այնպես, որ 14 տարեկանը լրացած աշակերտները, ձեռք բերելով համապատասխան գիտելիք ու հմտություններ ծրագրավորման, եռաչափ մոդելավորման եւ էլեկտրոնիկայի ոլորտում, ուսմանը զուգահեռ ստանում են աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորություն։ Սա թույլ է տալիս լուծել կադրային խնդիրներ, նվազեցնել արտագաղթի հավանականությունն ու վճարված հարկերի միջոցով վերականգնել լաբորատորիաների վրա արված պետական եւ մասնավոր ծախսերը։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից