Ջավախքում առցանց ձեվաչափով կանցնի «Դիջիկոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը
17-06-2020
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում են Ջավախքի՝ «ԴԻՋԻԿՈԴ» պատանեկան ծրագրավորման մրցույթ:
Նպատակը.
1. նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը,
2. խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող,
3. բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները:
Մրցույթի կանոնները․
- Մասնակցությունը անհատական է,
- Յուրաքանչյուր մասնակից կարող է աշխատանքներ ներկայացնել բոլոր չորս անվանակարգերում,
- Մրցույթի առաջին փուլի վերջնաժամկետը հուլիսի 13-ն է:
Ժյուրի կողմից 1-ին փուլի ներկայացված աշխատանքների գնահատումից հետո, շուրջ 20 աշխատանքները կանցնեն 2-րդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ առցանց հեռարձակմամբ:
Մրցույթի թեմաներն են․
- Թագավարակ- «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ
- Ջավախքի մեծերը
- Հանելուկներ և տրամաբանական հարցեր
- Ուսուցում փոքրիկներին
- Արվեստ և մշակույթ
- Ջավախքի լեռնաշխարհը
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մենք
- Ֆանտաստիկ ժանր
- Բակային և համակարգչային խաղեր
Անվանակարգեր
Աղուես ծրագրավորման լեզու
Անվանակարգ 1-ինտերակտիվ անիմացիա,
Անվանակարգ 2-համակարգչային խաղ,
Կրիայ ծրագրավորման լեզու
Անվանակարգ 1-պիքսելային աշխատանք,
Անվանակարգ 2-մաթեմատիկա
Ովքե՞ր կարող են մասնակցել.
Դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել.
- Scratch / Աղվես- K-turtle / Կրիայ
Ի՞նչ պետք է անել.
1. Scratch/Աղուէս-ի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտը այստեղ։
2. Գրանցվիր scratch.mit.edu կայքում քո իրական անունով։
3. Ստեղծի ՛ր կամ վերբեռնի ՛ր արդեն ստեղծած աշխատանքդ։
4. Kturtle/Կրիայ-ի համար լրացրո ՛ւ մասնակցության հայտը այստեղ։
5. Նկարի ՛ր տեսանյութ քո խաղի/նախագծի մասին և ստեղծիր դրա շնորհանդեսը (slide show):
Պարտադիր է, որ
- Scratch.mit.edu կայքում գրանցվելիս լրացնեք
- Ձեր իրական Անուն, Ազգանունը,
- Համայնքը
- Տարիքը
- Նախագծի անվանումը, նկարագրությունը և խաղալու կանոնները
- Ինտերակտիվ անիմացիաները պետք է լինեն գեղեցիկ ձևավորված, ավարտուն սցենարով` ուսուցողական կամ ճանաչողական (ալգորիթմների ոչ գծայնությունը առավելություն է) ։
- Համակարգչային խաղերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝
Աղուէս/Scratch-ով նախագծերը.
- Սկզբնական մենյուն պարունակի սկսել ( start կամ play), կարգավորումներ (settings) և այն։
- 3-ից ավելի ակտիվ կերպարներ (գործողություն անող կերպարներ որոնք կարող են փոխել խաղի ընթացքը),
- 2-ից ավելի խաղային մակարդակներ (աշխարհներ),
- 2-ից ավելի փոփոխականների կիրառություն (միավորներ, կյանքեր, ժամանակ և այլն), ձայնային էֆեկտներ
Կրիայով առաջադրանքներ.
- Երկչափ հարթության կոորդինատներ, երկրաչափական պատկերների գծագրում, մուտքագրելով որոշակի նախնական տվյալներ (եռանկյան մի կողմը և գագաթի անկյունը կամ պրիզմայի ծավալը, բարձրությունը և այլն)։
- Պիքսելային աշխատանքների այլագրերը չպետք է լինեն շատ երկար։
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- Մարտական խաղերը՝ սարսափազդու և ագրեսիվ տեսարաններով։
- Scratch.mit.edu կայքից վերցնել սցենարներ, որոնց ալգորիթմները գրված չեն ձեր կողմից։
!Կրկնօրինակված խաղերը, համացանցին ներբեռնված ծրագրերը կամ նախագծերը կորակազրկվեն և չեն մասնակցի մրցույթի հետագա ընթացքին:
Մրցանակներ.
Հաղթողներին սպասվում են անակնկալ նվերներ:
Բոլորին հաջողություն ենք մաղթում:
Որպես գրականություն կարող եք օգտվել հետևյալ հղումներից ՝
https://armath.am/hy/resources/textbooks | «Աղուէս/Կրիայ»
https://wiki.scratch.mit.edu/wiki/Scratch_3.0, https://userbase.kde.org/KTurtle,