• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

13-02-2020

Այսօր 14:00 «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների արտահանմանն ու տեղադրման մեկնարկին։ Ասուլիսին բանախոսում էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը։

«Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ Հայաստանի «Արմաթ» լաբորատորիաներից մեր խմբավարները մարտի 15-ին մեկնելու են մեկ ամսով Հնդկաստանի Գուջարաթ շրջան, որպեսզի վերապատրաստեն այնտեղի պոտենցիալ խմբավարներին, այնտեղ իրականացնեն տեխնիկայի, սարքավորումների, ծրագրերի տեղադրում։ Ապա երբ սկսվեն երեխաների հետ տարվող աշխատանքները, մոտ երկու-երեք ամսվա ընթացքում կլինի բացման պաշտոնական արարողությունը, որին ընդառաջ լաբորատորիաներում ներգրավված երեխաներն արդեն կունենան իրենց կողմից ստեղծված պրոեկտներն ու կցուցադրեն դրանք արարողությանը ներկա հյուրերին», - նշեց Կարեն Վարդանյանը։


Armath Engineering Laboratories in India - Karen Vardanyan, Vijay Shah

Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրմանը, շեշտեց, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև Հնդկաստանում հատկապես 10-16 տարեկան դեռահասներն ունեն ստեղծարար հմտություններ, բայց դրանք լիարժեք բացահայտված ու համակարգված չեն, իսկ «Արմաթ»-ի մեթոդաբանությունը և կրթական մոդելը լավագույնս կարող են բացահայտել դա:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,-ասաց Վիջայ Շահը:

Նա շեշտեց, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում հինգ ուղղությամբ են զինելու երեխաներին` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր: «Այդ ամենը երեխաներին համալիր գիտելիքներ կտա, որոնք հնարավոր կլինի կիրառել ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց Վիջայ Շահը:

Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը մեկ ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

«Շատ ենք կարևորում միջազգային համագործակցությունը։ Ունենալով բարձր ցուցանիշներ ու գրանցված հաջողություններ Հայաստանում՝ գնահատելի է, որ հիմա արդեն կարողանում ենք տեխնոլոգիական կրթության զարգացման մեր փորձը և տեսլականը կիսել այլ երկրների հետ և ունենալ մեր ներդրումն այլ երկրների համայնքային զարգացման, հավասար կրթության հնարավորություններ տրամադրելու առումով։ Նշանակալի փաստ է ու հպարտանալու առիթ մեզ համար, որ այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում, մասնավորապես՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների, մեր գործընկերների շնորհիվ ու համագործակցությամբ», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից