• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

«IT Intellectual Cup 2019»-ի հասույթը փոխանցվել է «Արմաթ»-ին

24-05-2019

Երևանում մայիսի 18-ին կայացած «IT Intellectual Cup 2019»-ի ընդհանուր հասույթը կազմել է 1.2 մլն ՀՀ դրամ, որն էլ ուղղվել է «Արմաթ» ինժեներական լավորատորիաների ֆոնդին:

«IT Intellectual Cup 2019»-ի հաղթող է ճանաչվել Synopsys Armenia թիմը և պարգևատրվել մեդալներով և գավաթով: Առաջնության գլխավոր հովանավոր Digitain Armenia-ի կողմից թիմն արժանացել է նաև այլ նվերների. մեկօրյա տուր, գինու համտես և ընթրիք Armenia wine գինեգործարանում:

2-րդ տեղը զբաղեցրել է Instigate Design ընկերության թիմը և Staff.am-ի կողմից ստացել նվեր քարտ, ընկերության ծառայություններից և համապատասխան գործիքներից օգտվելու համար:

3-րդ հորիզոնականում OMD ընկերության թիմն է, որն էլ Straus բիզնես սրճարանի կողմից ստացել է գրքեր և անվճար ընթրելու հնարավորություն:

Առաջնության գլխավոր հովանավոր Digitain Armenia-ն խրախուսական մրցանակներ է պարգևել PicsArt Armenia թիմին:

Staff.am-ի կողմից հատուկ մրցանակների է արժանացել Instigate Mobile թիմը:

Նշենք, որ «IT Intellectual Cup 2019» առաջնության գլխավոր հովանավորը Digitain Armenia ընկերությունն էր, աջակիցները՝ Staff.am-ը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտակների հայկական ասոցիացիան։

«IT Intellectual Cup 2019» առաջնության հիմնական նպատակը ինտելեկտուալ միջավայրի զարգացումն է՝ ներգրավելով ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներին և թիմերին: Առաջնությանը մասնակցել են 6 հոգուց բաղկացած 34 թիմ: Առաջնության մասնակից ընկերությունների ընդհանուր թիվը կազմել է 29. ի դեպ, մեկ թիմ էլ ներկայացրել է Վանաձոր քաղաքը։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից