• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • Մուտք
    • ՀԱՅ
      • ENG

Երևանի թիվ 155 դպրոցը միացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին

22-01-2019

Հունվարի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

155 հիմնական դպրոցի սաներն ու աշխատակազմն անհամբերությամբ էին սպասում ինովացիոն լաբորատորիայի ստեղծմանը:  Դպրոցն իր ֆինանսական միջոցներն է ներդրել իր աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման և «Արմաթ»-ի ստեղծման համար:

Հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների սղությունն ու այն առաջնահերթությունը, որ «Արմաթ»-ները ստեղծվում են սահմանամերձ և մարզային բնակավայրերում, մի շարք դպրոցներ հանդես են գալիս սեփական նախաձեռնությամբ՝ որպեսզի օր առաջ դպրոցակններին տրամադրեն ժամանակակից կրթության անվճար պայմաններ:

Սա հերթական օրինակելի նախադեպն է, երբ դպրոցի տնօրինությունը ինքնուրույն է ֆինանասական միջոցներ հայթայթում՝ կրթության որակի բարելավման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում գործում են ավելի քան 250 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ դպրոցականներն անվճար գիտելիք են ստանում, մասնակցում բազմապրոֆիլ զարգացման միջոցառումների ու ծանոթանում ՏՏ ոլորտի հնարավորություններին:

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին

Արմաթ լաբորատորիաների տեղակայումը ՀՀ քարտեզի վրա

Վերադառնալ
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Հակոբ Հակոբյան, 3 Երևան 0033 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից