Հայկուհի Մելքոնյան

Արագածոտն, գ. Ագարակ, միջնակարգ դպրոց, Յուրի Գագարինի անվան Արմաթ լաբ
Տարիք: 17Հմտություններ
Ծրագրավորման լեզուներ
Նախագծեր

22-07-2020
Կրկնօրինակ ֆայլերը ջնջող ծրագիր
Այս գաղտնագրի միջոցով կարող եք ջնջել կրկնօրինակ նիշքերը։ Անհրաժեշտ է նիշքը տեղադրել այն թղթապանակում, որտեղ գտնվում են կրկնօրնակ նիշքերը։ Այնուհետեւ pahpanvox_file = ' ' տողի չակերտներում պետք է գրել նիշքի անունը եւ ընդլայնումը, որը ցանկանում եք պահպանել։ Ծրագիրն աշխատեցնելուց հետո մյուս կրկնօրինակ նիշքերը կջնջվեն։
Օգտագործվել է python ծրագրավորման լեզուն՝ ներկառուցված filecmp եւ os գրադարաններով։ Գաղտնագիրը կարող եք գտնել այստեղ։

23-08-2019
Պարզ թվերը գտնող ծրագիր
Օգտագործողը ներմուծում է միջակայքը, իսկ ծրագիրը գտնում է այդ միջակայքում առկա բոլոր պարզ թվերը։

19-07-2019
«Խելացի քաղաք» ռոբոտների մրցույթ․ #armathtechnocamp19
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում իրականացող #armathtechnocamp19-ի ընթացքում 6-րդ ջոկատի կազմում մեր խմբակի սաները 6-րդ ջոկատի կազմում(ջոկատավար՝ Սլավիկ Իսրայելյան) մասնակցեցին "Խելացի քաղաք" ռոբոտների մրցույթին։ Մրցույթի ընթացքում նրանց պատրաստած ռոբոտը հետեւում էր գծին, խաչմերուկներում կանգնում կարմիր լույսի ժամանակ եւ շարժվում կանաչ լույսի ժամանակ, կարողանում էր ինքնուրույն կանգնել կայանատեղիում, ինչպես նաեւ հավաքել քաղաքի աղբը։ Նրանք գրավեցին 1-ին հորիզոնականը։

27-04-2019
#loveagarak Էջանշաններ
«Ձեռնարկատիրություն» առարկայի շրջանակներում ուսուցչուհի Անահիտ
Մուրադյանի շնորհիվ ձեւավորվեց թիմ, որը սկսեց զբաղվել էջանշանների
արտադրությամբ։
Հուրախություն մեզ, այն դարձավ փոքրիկ համայնքային
բիզնեսի հաջողված օրինակ՝ միավորելով նաեւ Ագարակի Յուրի Գագարինի
անվան Արմաթ ինժեներական լաբորատորիան։
Մեր սաները զբաղվեցին QR կոդերի գեներացմամբ, ինչպես նաեւ օգտագործելով
իրենց գիտելիքները պատրաստեցին կայք, որի օգնությամբ մարդիկ էլ ավելի
շատ բան կբացահայտեն էջանշանների մասին։ Ինչպես նաեւ աջակցեցին որոշ
փայտե էջանշանների կտրման գործում՝ CNC շաղափային հաստոցով։
Այդ էջանշաններից վաճառվել է ԱՄՆՄԶԳ հայաստանյան առաքելության
տնօրեն Դեբորա Գրիզերին,HSBC բանկ Հայաստան ՓԲԸ գործադիր տնօրեն Փոլ
Գրահամ Էդգարին, Հայաստանի Պատանեկան Նվաճումներ ՀԿ նախագահ
Արմինե Հովհաննիսյանին եւ այլոց։

20-03-2019
Հայկական կարպետ Կրիայի միջոցով
Հայկական կարպետը հայկական մշակույթի ամենավառ խորհրդանշաններից է։ Կարպետները հայկական մշակույթում հազարամյակների պատմություն ունեն։ Ուսումնասիրելով փիքսելային արվեսը, մեր սան Հայկուհի Մելքոնյանը Դիջիկոդ մրցույթի համար պատրաստել էր հայկական կարպետ՝ ստեղծելով սեփական ֆունկցիաներն ու հրամանները զարդանախշերը պատրաստելու համար։