Իսրայել Աբրահամյան

Արագածոտն, գ. Ագարակ, միջնակարգ դպրոց, Յուրի Գագարինի անվան Արմաթ լաբ
Տարիք: 16Նախագծեր

Բազմապատկման աղյուսակ
Այս ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվողին ներմուծել միջակայք եւ ստանալ այդ միջակայքում գտնվող բոլոր թվերի բազմապատկման աղյուսակը։
Ծրագիրը գրված է Python ծրագրավորման լեզվով։ Ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ։

Քար, Թուղթ, Մկրատ․․․
Python-ով գրված այս պարզ խաղը մեր մանկության «Չինգաչունգ»-ն է օգտագործողի եւ համակարգչի միջեւ։ Օգտագործողը ներմուծում է "թուղթ", "քար" կամ "մկրատ" բառերի առաջին տառը, իսկ համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է այդ երեքից մեկը։ Կոդը ձեւավորում է այդ երկու առարկայի համախումբը։ Օգտագործողի համար հաղթող համախմբի ցանկում ստուգվում է առաջացած համախումբը։ Եթե բառերի տվյալ համախումբը կա հաղթող համախմբերի ցանկում, հաղթում է օգտագործողը, եթե նրանց հրահանգները համընկնում են, ապա ոչ ոքի է լինում, իսկ հակառակ դեպքում օգտագործողը պարտվում է։
