Մհեր Մայիլյան

Արագածոտն, գ. Ագարակ, միջնակարգ դպրոց, Յուրի Գագարինի անվան Արմաթ լաբ
Տարիք: 13Նախագծեր

27-04-2019
#loveagarak Էջանշաններ
«Ձեռնարկատիրություն» առարկայի շրջանակներում ուսուցչուհի Անահիտ
Մուրադյանի շնորհիվ ձեւավորվեց թիմ, որը սկսեց զբաղվել էջանշանների
արտադրությամբ։
Հուրախություն մեզ, այն դարձավ փոքրիկ համայնքային
բիզնեսի հաջողված օրինակ՝ միավորելով նաեւ Ագարակի Յուրի Գագարինի
անվան Արմաթ ինժեներական լաբորատորիան։
Մեր սաները զբաղվեցին QR կոդերի գեներացմամբ, ինչպես նաեւ օգտագործելով
իրենց գիտելիքները պատրաստեցին կայք, որի օգնությամբ մարդիկ էլ ավելի
շատ բան կբացահայտեն էջանշանների մասին։ Ինչպես նաեւ աջակցեցին որոշ
փայտե էջանշանների կտրման գործում՝ CNC շաղափային հաստոցով։
Այդ էջանշաններից վաճառվել է ԱՄՆՄԶԳ հայաստանյան առաքելության
տնօրեն Դեբորա Գրիզերին,HSBC բանկ Հայաստան ՓԲԸ գործադիր տնօրեն Փոլ
Գրահամ Էդգարին, Հայաստանի Պատանեկան Նվաճումներ ՀԿ նախագահ
Արմինե Հովհաննիսյանին եւ այլոց։

15-04-2019
Պարզ պատկերի պտտմամբ անիմացիա
Այս աշխատանքը պարզ պատկերի պտտմամբ անիմացիա է Կրիայ ծրագրավորման միջավայրում։
Գնալ նախագծի էջ