Դավիթ Հակոբյան

Արագածոտն, գ. Ագարակ, միջնակարգ դպրոց, Յուրի Գագարինի անվան Արմաթ լաբ
Տարիք: 19Նախագծեր

20-08-2019
Քար, Թուղթ, Մկրատ․․․
Python-ով գրված այս պարզ խաղը մեր մանկության «Չինգաչունգ»-ն է օգտագործողի եւ համակարգչի միջեւ։ Օգտագործողը ներմուծում է "թուղթ", "քար" կամ "մկրատ" բառերի առաջին տառը, իսկ համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է այդ երեքից մեկը։ Կոդը ձեւավորում է այդ երկու առարկայի համախումբը։ Օգտագործողի համար հաղթող համախմբի ցանկում ստուգվում է առաջացած համախումբը։ Եթե բառերի տվյալ համախումբը կա հաղթող համախմբերի ցանկում, հաղթում է օգտագործողը, եթե նրանց հրահանգները համընկնում են, ապա ոչ ոքի է լինում, իսկ հակառակ դեպքում օգտագործողը պարտվում է։

11-02-2019
Եռաչափ աստղակերպ երկչափ միջավայրում․ Կրիայ
Եռաչափ պատկերները երկչափ միջավայրում պատկերելու համար մեծ աշխատասիրություն ու վարպետություն է պետք, հատկապես, երբ այդ ամենն անում ես կոդեր գրելով։ Այդպիսի մի պատկեր փորձել են ստեղծել մեր խմբակի սաները՝ օգտագործելով կրկնություններ եւ ցիկլեր։
Գնալ նախագծի էջ