Ապագայի
Ալգորիթմը

Զորացնել երիտասարդներին ապագայի տնտեսությանն անհրաժեշտ հմտություններով ու մտածելակերպով՝ բացահայտելով և խթանելով նրանց ճարտարագիտական տաղանդն ու ստեղծարարությունը։

Երկիր
0
Աշխատանոց
0 +
Սան
0 +
Միջոցառում
0 +
Հայաստանի դպրոցներում
0 %

Բացահայտիր
Արմաթի ճանապարհը

Վերջին 12 տարիների ընթացքում Արմաթն աշխատանոցների ցանցից վերածվել է ազգային և միջազգային կրթական ծրագրի։ Ձևավորվելով Հայաստանում՝ այն ոչ ֆորմալ կրթական մոդել է, որի նպատակն է խրախուսել STEM կրթությունը։ Արմաթն օգնում է նվազեցնել տեխնոլոգիական կադրերի պակասը Հայաստանում՝ տարածաշրջանային զարգացմանը նպաստող որակյալ ճարտարագիտական կրթության, աշխատատեղերի ստեղծման և համայնքն առաջ մղող նախագծերի միջոցով։ 

Ինչո՞ւ Արմաթ

Բնագիտական կրթության զարգացում

Հայաստանի 1400 դպրոցներ շուրջ 700 ուսուցչի պակաս ունեն։ 40%-ը վերաբերում է բնագիտական առարկաներին։ Արմաթն այդ բացն անուղղակիորեն լրացնելով` նպաստում է բնագիտական կրթության որակի բարելավմանը։

Որակյալ աշխատուժի ձևավորում


STEM-ը և «Արա՛ ինքդ» սկզբունքը սովորեցնում են վերլուծել, հարցեր տալ, տեսնել և լուծել շրջպատող աշխարհի խնդիրները։ Խթանում են նախաձեռնողականությունը և սովորեցնում աշխատել թիմերով։ Նպաստում մասնագիտական կողմնորոշմանն ամենավաղ տարիքից։ 

Գիտահեն, նախագծահեն աշխարհայացքի խթանում

Արմաթը որպես կրթական ծրագիր խորապես նախագծահեն է և գիտահեն։ Արմաթցիները ոչ միայն տեխնոլոգիական խնդիրներ են լուծում, այլև սովորում են տեսնել այդ խնդիրների հիմքում ընկած ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան և այլն։

Արմաթական Միջոցառումներ

2013-ից

Արմաթ
ՏեխնոՃամբար

Շուրջ 2 շաբաթ տևողությամբ արմաթական Տեխնոճամբարները կազմակերպվում են ամառային ամիսներին առողջարանային գոտիներում։ Թիմային նախագծերի և գործնական աշխատանքների միջոցով ճամբարն ապահովում է հիմնարար գիտելիքներ, ակտիվ հանգստ և զվարճանք։ Մասնակցելով տարբեր միջոցառումների՝ արմաթցիներն իրենց փորձով ու գիտելիքով կիսվում են ինչպես Սփյուռքի, այնպես էլ Արմաթ չհաճախող իրենց հասակակիցների հետ։ Տեխնոճամբարը հետաքրքրասեր և աշխույժ երեխաների համար ամառային հանգստի լավագույն տարբերակն է։ 

ԴիջիԿոդ Կիրառական
Ծրագրավորման Մրցաշար

2015-ից

ԴիջիԿոդը արմաթական կարևորագույն առաջնություններից է։ Մասնակիցները մրցում են երեք անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա», «Համակարգչային խաղեր» և «Սարքերի ինտեգրում Python կամ C++ լեզուներով»։ Դրանից բացի՝ կազմակերպվում են KTurtle և Python օլիմպիադաները՝ որոշելու լավագույն ալգորիթմական լուծումները։

ԱրմՌոբոտիքս Առաջնություն

2008-ից

Արմռոբոտիքսը Հայաստանի հնագույն և խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ Մասնակից թիմերը ստեղծում են ինքնակառավարվող ռոբոտներ՝ օգտագործելով զանազան պլատֆորմներ (Raspberry Pi, Arduino, SERob և այլն) և կառուցման տարբեր եղանակներ (3D մոդելավորում և տպագրություն, CNC հաստոց, ևն)։ Արմռոբոտիքսի յուրաքանչյուր մրցույթ ունի իր խորագիրը՝ «Խելացի ռոբոտները արտակարգ իրավիճակներում», «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»,  «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» և այլն։ Այս մարտահրավերները հնարավորություն են տալիս պատանի ճարտարագետներին ցուցադրելու իրենց հմտությունները՝  իրենց իսկ նախագծած ռոբոտների միջոցով։

Ճարտարագիտական նախագծման և Մոդելավորման մրցույթ

2016-ից

Մրցույթի նպատակն է ստուգել Արմաթի սաների եռաչափ մոդելավորման, 3D տպիչների և CNC հաստոցների օգտագործման գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնել նրանց առաջարկած նոր լուծումներն ու մեխանիզմները։

Արմաթ ԴիջիՔեմփ

2013-ից

Նորարարական ճամբար, որտեղ երիտասարդ ճարտարագետների լուծումները վերածվում են բիզնես պլանների։ Ճամբարականները մասնակցում են տեխնոլոգիական էկոհամակարգի առաջնորդների դասախոսությունների, ներգրավվում են թիմային աշխատանքում և սնանում բարձրակարգ մենթորինգ առաջատար ձեռներեցներից։  Զուգահեռ՝ կրեատիվ խաղեր, մշակութային, մարզական և բացօթյա այլ միջոցառումներ։  

ԴիջիԹեք

2011-ից

ԴիջիԹեքը տարվա կարևորագույն և խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն է, իսկ Արմաթը ԴիջիԹեքի ամենավառ մասնակիցներից։ Ամեն տարի ԴիջիԹեքին արմաթցիները ներկայանում են իրենց ձեռքբերումներով։ Մեր տաղավարը դեպի իրեն է ձգում ամենատարբեր այցելուների՝ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային փորձագետների, կրթության ու ճարտարագիտության ոլորտների առաջնորդների։

Արմաթի աշխարհագրությունը

Hover to view map

Վերջին Նորությունները

Արմաթցիները միացել են ջրի որակի մշտադիրարկման ծրագրին

Գեղարքունիկի արմաթցիները Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և EU4Sevan ծրագրի հետ համատեղ մասնակցելու են Գավառագետի ջրիորակի մշտադիտարկման աշխատանքներին։ 

Արմաթ ՏեխնոՃամբար․ Հուլիսի 7–16, Դիլիջան

Ճարտարագիտություն, ռոբոտաշինություն, արշավներ և մշակութային հագեցած ծրագիր 11-15 տարեկան երախաների և պատանիների համար։ Զեղչեր արմաթցնիեր համար և «Early bird» գնի հնարավորություն։  

Նոր Արմաթ աշխատանոց N 130 դպրոցում

Աշատանոցի բացումը նախաձեռնել էն դպրոցի 1979 թվականի շրջանավարտները, ինչը տեղի ունեցածն էլ ավելի արժեքավոր է դարձնում։ Աջակից՝ Broadcom ընկերություն։ 

Նախարարի այց Արմաթ աշխատանոց

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը այցելեցին Իջևանի N1 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց և ծանոթածան սաների նորարարական նախագծերին։ 

Գլխավոր Գործընկեր

Գործընկերներ

Մեր Մրցանակները

ԱՋԱԿՑԵԼՈՎ ԱՐՄԱԹԻՆ

նպաստել երիտասարդների զորացմանը, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը։