Հաճախակի տրվող հարցեր
Բարի գալուստ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների հարցերի էջ։ Այստեղ դուք կարող եք գտնել Արմաթի վերաբերյալ հաճախակի տրվող մի շարք հարցերի պատասխաններն ու իմանալ, թե ինչպես Է Արմաթը զորացնում պատանի ճարտարագետներին։ Եթե ունեք հարց, որի պատասխանն այստեղ չեք գտել, կապվեք մեզ հետ, և մենք սիրով կպատասխանենք։
1. Ովքե՞ր են կարող միանալ Արմաթին։
Արմաթը բաց է 10-18 տարեկան բոլոր աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են ճարտարագիտությամբ, ռոբոտաշինությամբ և տեխնոլոգիաներով։ Ծրագիրը ճկուն է՝ նախագծված և՛ սկսնակների, և՛ խորացված ուսուցմամբ հետաքրքրվողների համար։
2. Ի՞նչ են աշակերտները սովորում Արմաթում։
Արմաթի սաներն ուսումնասիրում են ամենատարբեր առարկաներ՝ ներառյալ ռոբոտաշինություն և էլեկտրոնիկա, ծրագրավորում և ծրագրային ապահովում, 3D մոդելավորում և տպագրություն։ Ձեռք են բերում խնդիրներ հայտնաբերելու և լուծելու հմտություններ, զարգացնում են քննադատական մտածողությունն ու թիմային աշխատանքի ոգին։
3. Ինչպե՞ս կարող եմ դառնալ արմաթցի։
Արմաթին միանալու համար կա՛պ հաստատիր կամ մոտեցի՛ր մոտակա Արմաթ աշխատանոց։ Տեսնել այստեղ
4. Որքա՞ն է Արմաթին միանալու վճարը։
Արմաթն անվճար է։
5. Ի՞նչ դեր ունեն խմբավարներն Արմաթում։
Արմաթի խմբավարները կրթական գործընթացի առանցքն են։ Նրանք են առաջնորդում գործնական աշխատանքը, սաների նախագծերը, կիսվում փորձով, գիտելիքով և հմտություններով։ Խմբավարներն ամենատարբեր ոլորտներից են՝ տեխնոլոգիական մասնագետներ, ուսուցիչներ, համալսարանի դասախոսներ, Արմաթի փորձառու շրջանավարտներ։
6. Որո՞նք են Արմաթին միանալու առավելությունները։
– STEM գիտելիքները շեշտակիորեն խորացնելու հնարավորություն,
– աշխատանք իրական ճարտարագիտական նախագծերի վրա,
– մենթորություն ոլորտի առաջատար մասնագետներից,
– միջազգային մրցույթների ու միջոցառումների մասնակցելու հնարավորություն,
– կապ ոլոտրի առաջատար մասնագետների, հնարավոր գործատուների հետ։
7. Ի՞նչ ազդեցություն ունի Արմաթը համայնքների վրա։
Արմաթը նշանակալի ազդեցություն ունի համայնքների վրա՝ սովորողներին տրամադրելով ապագայի տեխնոլոգիաներին և ճարտարագիտությանը համապատասխան հմտություններ։ Ծրագիրը տարածում է նորարարության, ստեղծարարության, խնդիրներ տեսնելու և լուծելու մշակույթը՝ միաժամանակ խրախուսելով աշակերտների, խմբակավարների և ոլոտի գործընկերների միջև սերտ համագործակցությունը։ Շատ արմաթցիներ հետագայում սկսում են իրենց սեփական ստարտափները կամ ակտիվորեն նպաստում են տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
8. Ինչպե՞ս կարող եմ Արմաթը բերել մեր համայնք։
Ձեր համայնքում Արմաթ աշխատանոց հիմնելու համար կարող եք սկսել հետևյալ քայլերից՝
- Նախաձեռնությանն աջակցելու համար կազմակերպեք տեղական դրամահավաք
- Գտեք նվիրատու կամ հովանավոր, ով կտրամադրի ֆինանսական աջակցություն։
- Դիմե’ք ձեր դպրոցին կամ համայնքային իշխանություններին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։
Գործընթացին զուգահեռ կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու համար։
9. Ինչպե՞ս կարող եմ դառնալ Արմաթի խմբավար։
Եթե տարված եք տեխնոլոգիաներով, կրթությամբ և երեխաների հետ աշխատելով, ապա ճիշտ տեղում եք։ Այցելեք այստեղ՝ ավելին իմանալու համար․ մենք ուրախ ենք ողջունել Ձեզ մեր թիմում։