Դարձիր արմաթցի

Արմաթ

Ծրագրավորում

Ռոբոտաշինություն

3D մոդելավրում և տպագրություն

CNC լազերային հաստոց և փորագրիչ

Արմաթն օդում

ԱԹՍ

Կրթական Ծրագիր

Ծրագրավորման հիմունքներ

«Scratch» և «Աղուէս» ծրագրի փոփոխված տարբերակ

– Ստեղծում ենք համակարգչային պարզ խաղեր

– Ստեղծում ենք անիմացիաներ և օգտագործում դրանք 

– Կիրառում ենք ֆիզիկայի օրենքները խաղերում

«Կրիայ»

Օգտագործում ենք մաթեմատիկական ալգորիթմներ

– Կատարում ենք թվաբանական հաշվարկներ

– Ալգորիթմական առաջարանքները ներկայացնում ենք վիզուալ տեսքով մաթեմատիկական բանաձևերի միջոցով

Խորացված ծրագրավորում

– Աշխատանք Arduino միկրոկառավարչով՝ C, C++ լեզուներով

– Ռոբոտների և ինտերնետային սարքերի ստեղծում

Python

– Աշխատանք Raspberry pi և Serob միկառավարիչներով

– Ռոբոտների և ինտերնետային սարքերի ստեղծում

– Մաթեմատիկական խնդիրների լուծում

3D Մոդելավորում և տպագրություն

– Սովորում և բացահայտում ենք 3D տպագրիչի տեխնիկական կառուցվածքը

– Տպում ենք մոդելավորված օբյեկտներ

– Պատկերացում ենք կազմում տպագրության փուլերի մասին

– Ստեղծում ենք STL ֆայլեր տպագրիչի համար

– Սովորում ենք աշխատել FreeCAD և OpenSCAD մոդելավորման ծրագրերով

Ռոբոտաշինություն

Ռոբոտաշինության հիմունքները

– Պարզ ռոբոտների հավաքում

– Գծին հետևող ռոբոտների ծրագրավորում

– Ռոբոտները ծրագրավորելու համար K-turtle և Kria ծրագրերի օգտագործում

Խորացված ռոբոտաշինություն

– SERob ռոբոտների հավաքում

– Ռոբոտների միացում համակարգիչներին, նոութբուքներին, պլանշետներին կամ սմարթֆոններին

– Սկզբնական փուլում ձեռք բերված հմտությունների հիման վրա Աղուէս և – Կրիայ ծրագրերի օգտագործմամբ ռոբոտների համար հիմնական ծրագրերի ստեղծում

– Ռոբոտների նախագծում և ծրագրավորում՝ ներառյալ գծին հետևող, առարկաներ հայտնաբերող և տեսակավորող, խոչընդոտներից խուսափող և այլ գործողություններ՝ փախուստ կամ հարձակում, կատարող ռոբոտներ

Վեկտորային գրաֆիկա CNC հաստոցով և լազերով

– Աշխատանք Inkscape մոդելավորման ծրագրով

– HeeksCAD և HeeksCNC ծրագրերի ուսումնասիրություն

– bCNC ծրագրի ուսումնասիրություն՝ CNC սարքը կառավարելու համար

– Առարկաների ստացում//ստեղծում փորագրելու և լազերի միջոցով

Արամթն օդում (ԱԹՍ)

– ԱԹՍ սխեմատիկ մոդելների ստեղծում

– ԱԹՍ տիպի մոդելների ստեղծում

– ԱԹՍ կոմպոզիտ մոդելների համադրում

– Ուղղաթիռանման թռչող սարքերի մշակում

Սարքածրագրային լուծումներ

Բաց կոդով օպերացիան համակարգ

Armath PI-ը հիմնված է Linux/Debian Raspbian-stretch օպերացիոն համակարգերի վրա։ Այն ստեղծվել է Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների համար՝ Նաիրի կոնցորտիումի կողմից։ Օպերացիոն համակարգի ինտերֆեյսը և ծրագրային փաթեթները հայերեն են և հարմարեցված հայ դպրոցականների կարիքներին։

3D տպիչ

Թվային մոդելավորումը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած առարկայի եռաչափ մոդել։ 3D տպիչով աշակերտները կարող են տպել իրենց մոդելավորած օբյեկտներն ու մասերը և դրանցով հավաքել նոր տպիչներ, մինի-համակարգիչների կաղապարներ, նոր սարքեր ու ամենատարբեր առարկաներ։ 

CNC հաստոց

Հաստոցը փորագրում է փայտի, պլաստիկի և այլ նյութերի վրա՝ օգտագործելով նախապես մշակված ծրագիրը։ Հաստոցի հետ աշխատանքի շնորհիվ դպրոցականները իրական արդյունաբերական փորձ են ձեռք բերում։

SERob ռոբոտատեխնիկական հավաքածու

Ռոբոտաշինական այս հավաքածուն հնարավորություն է տալիս սովորել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, ավտոմատացնել մի շարք գործընթացներ, լուծել ամենատարբեր ճարտարագիտական խնդիրներ և վերջապես ստեղծել և ծրագրավորել սեփական ռոբոտը։

Այգեստան մինի-համակարգիչ

Հայաստանում արտադրվող այս համակարգիչները մշակվել են ուսումնական գործընթացի ապահովման նպատակով։ Կոմպակտ են և թեթև՝ առավելագույնս հարմարեցված նպատակին։ Օգտագործվում են ծրագրավորման Աղուէս/Scratch և K-turtle/Կրիայ լեզուները սովորելու համար։ 

Աղուէս միջավայր

Աղուէսը ծրագրավորման վիզուալ միջավայր և գործիքակազմ է, որը թույլ է տալիս ստեղծել խաղեր և անիմացիոն պատմություններ, ինչպես նաև ցանցում կիսվել այդ մշակումներով։

Կրիայ միջավայր

«Կրիայ»-ը MIT-ի «KTurtle»-ի հայկական պայմաններին հարմարեցված տարբերակն է։ Ծրագրավորման կրթական միջավայր, որ սովորեցնում է մաթեմատիկայի հիմունքները, երկրաչափություն և ծրագրավորում։ Կրիայի գլխավոր առավելություններից մեկը հրամանները  HTML-ի թարգմանելն է, իսկ արդյունքը SVG կամ PNG ձևաչափերով պահպանելու հնարավորությունը։

Նորարարության միջոցով ապագան ձևավորելիս

Զորացնելով երիտասարդներին ռոբոտաշինության, ծրագրավորման և ճարտարագիտության ոլորտների գիտելիքներով՝ մենք ստեղծում ենք տեխնոլոգիական առաջնորդների նոր սերունդը։