Մեր Առաքելություն
Արմաթը զորացնում է երիտասարդներին ապագայի տնտեսությանն անհրաժեշտ հմտություններով ու մտածելակերպով՝ բացահայտելով և խթանելով նրանց ճարտարագիտական տաղանդն ու ստեղծարարությունը։ Արմաթը ձևավորում է տեխնոլոգիապես կոմպետենտ, խնդիրներ տենսող և լուծող համայնքային առաջնորդների նոր սերունդը։
Խթանել տեխնոլոգիական մասնագետների և ողջ ոլորտիի զարգացումը
Ապահովել կրթության հավասար հնարավորություններ և նվազեցնել ուղեղների արտահոսքը
Խթանել նորարարությունը, ճարտարագիտական մտածողությունը և ձեռնարկատիրական ոգին
Կամրջել կրթության և տնտեսության միջև եղած անջրպետը
Սովորեցնել երիտասարդներին տեսնել իրենց շրջապատող աշխարհի խնդիրները և լուծել դրանք
Դառնալ աշխարհի առաջատար կրթական համակարգերից մեկը
Ծրագրի Հիմնասյուները
Հայաստանում մշակված և արտադրված բաց կոդով սարքածրագրային լուծումներ
Արա ինքդ
Արտադրված է իմ մարզում
Արտադրված է իմ երկրում
Արտասահմանյան լուծումները՝ տեղայնացված
Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների 10-18 տարեկան սաներն ուսումնասիրում են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան (STEM)։ Նյութը մատուցվում է արտադասարանական դասերի, մրցույթների, ճամբարների և բազմաթիվ այլ ուշագրավ եղանակներով։
Փափուկ Հմտություններ
Թիմային աշխատանք
Նախաձեռնություն
Քննադատական
մտածողություն
Ստեղծարարություն
Խնդրի դրվածք
Խնդրի սահմանում
Խնդրի լուծում
Հիմնադիրը
Կարեն Վարդանյան
«Արմաթ» ծրագրի հիմնադիրը ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ լուսահոգի Կարեն Վարդանյանն էր։ Նա էր Հայաստանի կրթական, և տեխնոլոգիական ապագայի գլխավոր անկյունաքարերից մեկը դնողը։
Նրա առաջնորդությունը Արմաթը գաղափարից համազգային ծրագրի վերածելու գործում առանցքային դեր խաղաց․ հիմնվեցին հարյուրավոր աշխատանոցներ հազարավոր աշակերտների համար։
Կարենը շարունակ ասում էր, որ Արմաթը մեր հաղթանակի դրոշն է։
Նաիրի համընկերություն
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է՝ երկրի «հայթեք» էկոհամակարգի առանցքը։ Միության առաքելությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու երկրի գիտատեխնիկական արդիականացումն է։ ԱՏՁՄ գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքականության մշակումը, ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանությունը, մարդկային ներուժի զարգացումը և Հայաստանի առաջխաղացումը տեխնոլոգիական լուծումների համաշխարհային շուկայում։ 2000 թվականին գործարկված միությանը ներկայում անդամակցում է ավելի քան 250 ընկերություն, ինչն ԱՏՁՄ-ն դարձնում է Հայաստանի հնագույն և խոշորագույն բիզնես-ասոցիացիաներից մեկը։
Տեխնոլոգիական լուծումների մշակումը՝ «Նաիրի» համընկերության
Նաիրի համընկերության առաքելությունը «դպրոց-համալսարան-արդյունաբերություն» փոխկապակցվածության աստիճանի բարձրացումն է։