Միջոցառումներ
Արմաթի միջոցառումները սերմանում են ստեղծագործականություն, զարգացնում ճարտարագիտական մտածելակերպը և խթանում թիմային ոգին։ Իրական խնդիրների լուծմամբ թրծված պատանիները դառնում են առավել ինքնուրույն և վստահ սեփական ուժերի նկատմամբ։
ԴիջիԿոդ
Կիրառական ծրագրավորման մրցույթ | 2015-ից
ԴիջիԿոդը արմաթական կարևորագույն առաջնություններից է։ Մասնակիցները մրցում են երեք անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա», «Համակարգչային խաղեր» և «Սարքերի ինտեգրում Python կամ C++ լեզուներով»։ Դրանից բացի՝ կազմակերպվում են KTurtle և Python օլիմպիադաները՝ որոշելու լավագույն ալգորիթմական լուծումները։
Ճարտարագիտական մոդելավորում
2016-ից
Ճարտարագիտական նախագծման և մոդելավորման մրցույթի նպատակն է ստուգել Արմաթի սաների եռաչափ մոդելավորման, 3D տպիչների և CNC հաստոցների օգտագործման գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնել նրանց առաջարկած նոր լուծումներն ու մեխանիզմները։
ԴիջիՔեմփ
2013-ից
Նորարարական ճամբար, որտեղ երիտասարդ ճարտարագետների լուծումները վերածվում են բիզնես պլանների։ Ճամբարականները մասնակցում են տեխնոլոգիական էկոհամակարգի առաջնորդների դասախոսությունների, ներգրավվում են թիմային աշխատանքում և սնանում բարձրակարգ մենթորինգ առաջատար ձեռներեցներից։ Զուգահեռ՝ կրեատիվ խաղեր, մշակութային, մարզական և բացօթյա այլ միջոցառումներ։
ՏեխնոՃամբար
2013-ից
Շուրջ 2 շաբաթ տևողությամբ արմաթական Տեխնոճամբարները կազմակերպվում են ամառային ամիսներին առողջարանային գոտիներում։ Թիմային նախագծերի և գործնական աշխատանքների միջոցով ճամբարն ապահովում է հիմնարար գիտելիքներ, ակտիվ հանգստ և զվարճանք։ Մասնակցելով տարբեր միջոցառումների՝ արմաթցիներն իրենց փորձով ու գիտելիքով կիսվում են ինչպես Սփյուռքի, այնպես էլ Արմաթ չհաճախող իրենց հասակակիցների հետ։ Տեխնոճամբարը հետաքրքրասեր և աշխույժ երեխաների համար ամառային հանգստի լավագույն տարբերակն է։
ԴիջիԹեք
2005-ից
Շուրջ 2 շաբաթ տևողությամբ արմաթական Տեխնոճամբարները կազմակերպվում են ամառային ամիսներին առողջարանային գոտիներում։ Թիմային նախագծերի և գործնական աշխատանքների միջոցով ճամբարն ապահովում է հիմնարար գիտելիքներ, ակտիվ հանգստ և զվարճանք։ Մասնակցելով տարբեր միջոցառումների՝ արմաթցիներն իրենց փորձով ու գիտելիքով կիսվում են ինչպես Սփյուռքի, այնպես էլ Արմաթ չհաճախող իրենց հասակակիցների հետ։ Տեխնոճամբարը հետաքրքրասեր և աշխույժ երեխաների համար ամառային հանգստի լավագույն տարբերակն է։
ArmRobotics
2008-ից
ԴիջիԹեքը տարվա կարևորագույն և խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն է, իսկ Արմաթը ԴիջիԹեքի ամենավառ մասնակիցներից։ Ամեն տարի ԴիջիԹեքին արմաթցիները ներկայանում են իրենց ձեռքբերումներով։ Մեր տաղավարը դեպի իրեն է ձգում ամենատարբեր այցելուների՝ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային փորձագետների, կրթության ու ճարտարագիտության ոլորտների առաջնորդների։
* Միջոցառումները բաց են բոլոր երկրներում գործող Արմաթ աշխատանոցների սաների համար
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է՝ երկրի «հայթեք» էկոհամակարգի առանցքը։ Միության առաքելությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու երկրի գիտատեխնիկական արդիականացումն է։ ԱՏՁՄ գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքականության մշակումը, ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանությունը, մարդկային ներուժի զարգացումը և Հայաստանի առաջխաղացումը տեխնոլոգիական լուծումների համաշխարհային շուկայում։ 2000 թվականին գործարկված միությանը ներկայում անդամակցում է ավելի քան 250 ընկերություն, ինչն ԱՏՁՄ-ն դարձնում է Հայաստանի հնագույն և խոշորագույն բիզնես-ասոցիացիաներից մեկը։