• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • ՀԱՅ
      • ENG

ՀՏՀ

Ո՞ր տարիքից կարող եմ միանալ «Արմաթ»-ին։

«Արմաթ» կարող են հաճախել 10-18 տարեկան բոլոր երեխանները։

«Արմաթ»-ի խմբավար դառնալու համար արդյո՞ք անհրաժեշտ է համալսարանական կրթություն ունենալ։

Խմբավարներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ աշխատանք բաժնում՝ https://armath.am/hy/career։

Ինչո՞վ է տարբերվում «Արմաթ»-ը ֆորմալ կրթությունից։

 «Արմաթ»-ը ոչ-ֆորմալ ինժեներական ուսումնական մոդել է։ Լաբորատորիաների սենյակները կահավորված են շրջված-դասարանի սկզբունքով։

Արդյո՞ք «Արմաթ»-ը ներառում է որևէ ծրագրավորման լեզվի խորը ուսումնասիրություն:

«Արմաթ» լաբորատորիաներում շեշտը դրվում է համալիր ինժեներական կրթության վրա՝ ճարտարագետների ապագա սերունդ պատրաստելու համար։ Երեխաները խորացված սովորում են նաև «միկրոկանտրոլերներ»-ի և սալիկների ներկառուցված ծրագրավորում՝ python և C/C++ լեզուներով, ռոբոտներիի ղեկավարում Serob python գրադարանով, խելացի սարքերի նախագծում, ծրագրավորում և պատրաստում։

Արդյո՞ք խմբակ հաճախող աշակերտներին անհրաժեշտ է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ իմացություն:

Խմբակ հաճախելու համար երեխաները ֆիզիկա կամ մաթեմատիկա առարկաներից որևէ թեստ չեն հանձնում, սակայն խրախուսվում է, որպեսզի երեխաները բարելավեն իրենց գիտելիքները։ Հաճախ խմբակի շրջանականերում խմբավարները լրացուցիչ դասեր են անում, որպեսզի բարձրացնեն սաների մաթեմատիկա և ֆիզիկա առարկանների գիտելիքները։ 

Բացի բուն ուսումնական գործընթացը, անկցկացվու՞մ են արդյոք այլ բնույթի ծրագրեր։

Բացի բուն ուսումնական գործընթացը, ԱՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք խրախուսական միջոցառումներ, այդ թվում՝ մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ։  Առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ միջոցառումներ բաժնում, հետևյալ հղմամբ՝ https://armath.am/hy/events:

Որո՞նք են այն կարևորագույն արդյունքները, որոնց ձգտում է հասնել «Արմաթ»-ը։

  • - Տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, 
  • - Ռեգիոնալ զարգացում, քանի որ ծրագիրն իրականացվելու է ամբողջ հանրապետության տարածքում: 
  • - Ձեռնարկատիրական մշակույթի սերմանում, 
  • - Հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում 
  • - Դպրոցական համակարգ-աշխատաշուկա-բուհական համակարգ-աշխատաշուկա կապի ստեղծում և հզորացում, 
  • - Դեմոգրաֆիական վիճակի բարելավում՝ ֆինանսական խթանների տրամադրման շնորհիվ վերարտադրողական տարիքի նվազեցման միջոցով և արտագաղթի զսպման միջոցով, 
  • - Ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապ, 
  • - Նոր որակի առաջնորդների և ձեռներեցների կրիտիկական զանգվածի ձևավորում:

Որո՞նք են լաբորատորիաների ռազմավարական ծրագրերը։

Նախագիծն՝ իր ակնկալվող լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ, հարում է ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և կրթության ազգային ռազմավարություններին:

Ի՞նչ ձևաչափով են գործում լաբորատորիաները։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գործում են արտադասարանային զբաղվածության ձևաչափով։  

Ի՞նչ պետք է նախապես իմանան երեխաները «Արմաթ» հաճախելու համար։

«Արմաթ» լաբորատորիաներում սովորելու համար որևէ նախնական պատրաստվածություն հարկավոր չէ։ Պետք է ընդամենը ինժեներություն սովորելու ցանկություն ունենալ։ Բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանք կստանան հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։

Ի՞նչ այլ գիտելիքներ են ստանում։

Բացի տեխնոլոգիական կրթությունից «Արմաթ» լաբորատորիաներում երեխաները ձեռք են բերում և զարգացնում են աշխատաշուկայում այժմ մեծ պահանջարկ ունեցող «փափուկ» հմտությունները (soft skills)՝

  • ․ Թիմային աշխատանք
  • ․ Ժամանակի կառավարում
  • ․ Խնդիրներին արագ և օպտիմալ լուծում տալ (problem-solving)
  • ․ Բանակցության հմտություններ
  • ․ Հաղորդակցման հմտություններ
  • ․ Ստեղծարար մտածողություն
  • ․ Վերլուծական մտածողություն  

Եթե երեխան տվյալ դպրոցի աշակերտ չէ, կարո՞ղ է միանալ դպրոցում գործող «Արմաթ»-ին։

Երեխաները կարող են հաճախել ցանկացած դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ անկախ նրանից՝  այդ դպրոցում սովորում են, թե ոչ։

Ի՞նչ են սովորում երեխանները «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։

  • - «ԳՆՈՒ Լինուքս»/Ubuntu,  Debian/ArmathPi բաց աղբյուրներով անվտանգ օպերացիոն համակարգեր,  
  • - Եռաչափ մոդելավորում OpenSCAD, FreeCAD, Blender ծրագրերով,
  • - RepRap տեսակի Bzez/Sard ուսումնական եռաչափ տպիչներով PLA/ABS տեսակի առարկաների և դետալների տպագրություն,  
  • - Թվային կառավարման CNC շաղափային և լազերային հաստոցի օգտագործում։ Inkscape ծրագրով վեկտորային պատկերների պատրաստում, HeekSCAD, FreeCAD Path ծրագրերի օգնությամբ gcode-ի պատրաստում։  bCNC/LinuxCNC ծրագրերով փայտի կամ օրգանական ապակիների կտրում («ֆրեզերովկա»), լազերային մակագրում։
  • - «ՍԵՌՈԲ» ուսումնական ռոբոտի հավաքում և ղեկավարում։  Սեռոբ Snap և Python ծրագրավորման լեզուներով ռոբոտի կառավարում։ Arduino, RPi տեսակի սալիկների ծրագրավորում, տպիչների և զգայունակների օգտագործում:
  • - Աղուէս/Scratch վիզուալ ծրագրավորման լեզվով մաթեմատիկական ալգորիթմերի կիրառում, ֆիզիկայի օրենքների օգտագործում, դպրոցական առարկաների հարցաշարերի ստեղծում, անիմացիա և խաղ։ 
  • - Կրիայ/Kturtle հայերեն կոդավորման հնարավորություն, բարդ մաթեմատիկական խնդիրների լուծում, կետապատկերային HTML/SVG նկարների պատրաստում։ 

Որտե՞ղ է գտնվում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։

Հայաստանի բոլոր մարզերում, Ջավախքում և Հնդկաստանում գործում է թվով 575 «Արմաթ» լաբորատորիա։
Լաբերի ցանկը կարող եք տեսնել այստեղ, իսկ քարտեզով տեղաբաշխումն այստեղ։

Արդյո՞ք «Արմաթ»-ն իրականացնում է վերապատրաստումներ խմբավարների համար:

Այո, խմբավարների վերապատրաստումն իրականացվում է 4 փուլով՝ յուրաքանչյուր փուլը 4-5 օր տևողությամբ, ընդհանուր 6-7 ամսվա ժամանակահատվածի ընթացքում: Այդ ընթացքում խմբավար/ուսուցիչը կծանոթանա «Աղուէս», «Կրիայ» համակարգչային ծրագրավորման միջավայրերին, Ռոբոտ կոնստրուկտորի հետ աշխատելու հմտություններին, կտիրապետի եռաչափ մոդելավորմանը, եռաչափ տպիչի ու CNC շաղափային հաստոցի հետ աշխատելու ունակություններին: 

Ի՞նչ նպատակներ են հետապնդում ինժեներական լաբորատորիաները։

  Ինժեներական լաբորատորիաների նպատակն է 
 - ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, 
 - նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը,
 - պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Տեսնել ավելին
Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից