Գաղտնիության քաղաքականություն
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների (այսուհետ՝ Armath) կայքը, որը ստեղծվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի (այսուհետ՝ ԱՏՁՄ) կողմից և հանդիսանում է վերջինիս կողմից գործարկվող առցանց հարթակ, պարտավորվում է ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և պահպանել այն՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (այսուհետ՝ GDPR) և այլ իրավական ակտերի։ Սույն Քաղաքականությունը սահմանում է Ձեր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պաշտպանության և տարածման կարգը։ Մուտք գործելով և օգտագործելով www.armath.am կայքը՝ Դուք համաձայնում եք սույն Քաղաքականությամբ նախատեսված կարգով Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը և փոխանցմանը, ինչպես նաև դրանց պաշտպանությանը՝ համաձայն գործող անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության։
- Հավաքագրվող Տվյալներ
Մենք հավաքագրում և մշակում ենք հետևյալ կատեգորիաների անձնականտվյալները`
Ա. Հիմնական տեղեկատվություն (պարտադիր գրանցմանհամար)
- Անուն
- Ազգանուն
- Էլեկտրոնային հասցե
- Հեռախոսահամար
- Ծննդյան ամսաթիվ Բ. Լրացուցիչ Կոնտակտային Տեղեկատվություն
- Երկիր
- Քաղաք Գ. Մասնագիտական Տեղեկատվություն
- Ընկերություն / Կազմակերպություն
- Պաշտոն
- Ոլորտ Դ. Նշապիտակի և Հաղորդակցման Մանրամասներ
- Նշապիտակի Անուն (Ցուցադրվող Անուն)
- Նախընտրելի ԼեզուԵ. Մարքեթինգ և Հաստատումներ
- Ինչպե՞ս եք տեղեկացել Armath-ի մասին
- Հաստատում՝ լրատուների / թարմացումների վերաբերյալ
- Հաստատում՝ Անձնական տվյալների մշակման համար (GDPR / Անձնական տվյալների պաշտպանության օրենք) Զ. Տեխնիկական տվյալներ
- IP հասցեներ, սարքի մասին տեղեկատվություն, զննարկչի տեսակ և օգտագործման ձևաչափեր, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են մեր վեբկայքի օգտագործման ընթացքում։ Է. Հետադարձ կապի տվյալներ
- Տեղեկատվություն, որը տրամադրվում է կամավոր՝հարցաթերթիկների, հետադարձ կապի ձևերի կամ սեսիաների գնահատումների միջոցով։ Ը. Օնլայն նվիրաբերությունների մասին տվյալներ. Կայքի միջոցով օնլայն նվիրաբերություն կատարելիս մենք հավաքագրում ենք հետևյալ տվյալները.
- Իդենտիֆիկացիոն և կոնտակտային տվյալներ. Անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե:
- Ֆինանսական/գործարքային տվյալներ. Նվիրաբերության գումարի չափը, գործարքի ամսաթիվ և ժամը, գործարքի նույնականացուցիչ տվյալներ: Մենք չենք հավաքագրում, մշակում, փոխանցում և պաշտպանում Ձեր բանկային քարտի/հաշվի տվյալները, CVV կոդերը կամ այլ գաղտնի վճարային մանրամասներ: Այս տվյալների մշակումն իրականացնում է վճարային համակարգի մատուցողը՝ իր սեփական գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:
- Տվյալների հավաքագրման նպատակներ. Հավաքագրված անձնական տվյալները մենք մշակում ենք հետևյալ նպատակներով․
- Կայքի և ծառայությունների կառավարում. Գրանցման ապահովում, կայքի տարբեր ֆունկցիոնալ բաժինների (ներառյալ օնլայն նվիրաբերությունների բաժինը) մատչելիությունն ու աշխատանքը կազմակերպելու, Ձեր հետ հաղորդակցությունն ու համապատասխան թարմացումները տրամադրելու համար։
- Օնլայն նվիրաբերությունների կառավարում. Նվիրաբերության գործարքի կատարումն ու հաստատումը, հարկային և հաշվետու պահանջների կատարում ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
- Ձեր փորձառության անհատականացում և բարելավում. Կայքի բովանդակության և առաջարկների ձևավորում՝ հիմնվելով Ձեր նախապատվությունների, հետաքրքրությունների և գործողությունների վրա։
- Վերլուծություն և զարգացում. Անանուն վիճակագրության և տվյալների վերլուծության ստեղծում՝ կայքի օգտագործման միտումները հասկանալու, մեր ծառայություններն ու բովանդակությունը բարելավելու և նոր գործառույթներ մշակելու համար։
- Իրավական պահանջների պահպանում. Օրենքով սահմանված տարբեր պարտավորությունների կատարում։
- Տվյալների մշակման իրավական հիմքեր Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ հիմքերով՝
- Ձեր համաձայնությունը. Տվյալների մշակումն իրականացվում է Ձեր հստակ և տեղեկացված համաձայնության հիման վրա, որը տրվում է կայքին մուտք գործելու, տեղեկագրեր բաժանորդագրվելու կամ նվիրաբերություն կատարելու գործընթացում։
- Պայմանագրային անհրաժեշտություն. Տվյալները հավաքագրվում և մշակվում են Ձեր և ԱՏՁՄ-ի միջև առաջացած հարաբերությունները (օրինակ՝ նվիրաբերություն տրամադրելու) կարգավորելու և պայմանագրային պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտության շրջանակներում։
- Իրավական անհրաժեշտոություն. Տվյալների մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի (օրինակ՝ կայքի անվտանգության և անխափան աշխատանքի ապահովում, խարդախությունների կանխում, գործառնական կառավարում, կայքի զարգացման և բարելավման համար վերլուծություն անցկացնելը) համար, պայմանով, որ այդ շահերը գերակա չեն Ձեր հիմնարար իրավունքներին և ազատություններին։
- Օրենսդրական պարտականությունների կատարում. Տվյալների մշակում՝ իրավական կամ կարգավորող պահանջների շրջանակում։
- Տվյալների պահպանում Ձեր անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման համար, ներառյալ իրավական պարտականությունների կատարումը։ Տվյալները, որոնք այլևս անհրաժեշտ չեն, անվտանգ ջնջվում կամ անոնիմացվում են։
- Տվյալների պաշտպանություն և անվտանգություն Մենք կիրառում ենք ոլորտում ընդունված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։ Դրանք ներառում են․
- Տվյալների կոդավորում՝ փոխանցման և պահպանման ընթացքում
- Անվտանգության կանոնավոր գնահատումներ և աուդիտներ
- Դերի հիման վրա մուտքի վերահսկում
- Անվտանգ տվյալների պահեստավորում և կրկնօրինակման համակարգեր։
- Անձնական տվյալների փոխանակում
6.1․ ԱՏՁՄ-ի անդամ ընկերությունների հետ. Ձեր տվյալները կարող են տրամադրվել ԱՏՁՄ-ի անդամ ընկերություններին՝ գործառնական նպատակներով, այդ թվում․
- Գործընկերության ապահովում,
- Ծառայությունների մատուցում և աջակցություն,
- Համատեղ նախագծերի համակարգում։
6.2․ Ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ. Մենք համագործակցում ենք վստահելի երրորդ կողմերի հետ՝ տարբեր գործառույթներում աջակցություն ստանալու համար, ներառյալ․
- ՏՏ ծառայություններ․ ամպային հոստինգ, տվյալների պահեստավորում, կիբեռանվտանգություն։
- Վճարահաշվարկի մշակում․ ֆինանսական գործարքների անվտանգ կառավարում։
- Վճարային համակարգի մատուցողներ․ ֆինանսական գործարքների անվտանգ կատարման համար։ Այս մատուցողները գործում են որպես տվյալների անկախ պահապաններ, և նրանց տվյալների մշակման կարքը կարգավորվում են նրանց սեփական գաղտնիության քաղաքականությամբ։
- Մարքեթինգային ծառայություններ․ էլ․ փոստիարշավներ, վերլուծություն և գովազդ։
- Միջոցառումների կառավարում․ Միջոցառումների կազմակերպում և անցկացում։ Այս կազմակերպությունները պայմանագրով պարտավորվում են պահպանել Ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։
6.3․ Գործընկերների հետ. Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները տրամադրել վստահելի գործընկեր կազմակերպություններին՝ մեր գործունեության և Ձեր հետ հարաբերությունների վերաբերյալ սույն քաղաքականությամբ սահմանված հետևյալ նպատակների իրականացման համար.
- Կայքիտեխնիկականպահպանումևաջակցություն,
- Վճարային գործարքների մշակում (նվիրատվություններ),
- Հաշվապահականևհարկայինհաշվառմանծառայություններիմատուցում,
- Մարքեթինգայինհաղորդակցություն (օրինակ՝տեղեկագրերիառաքում),
- Անալիտիկա և վիճակագրական հետազոտություններ,
- Armath ծրագրերի կազմակերպման և իրականացման հետ կապված այլ ծառայություններ։ Մեր գործընկերները պարտավորվում են Ձեր տվյալները օգտագործել բացառապես վերը նշված նպատակներով, այն չափով, ինչն անհրաժեշտ է նշված ծառայությունների մատուցման համար։ Բոլոր գործընկերները պայմանագրային պարտավորություն են ստանձնում պահպանել տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը և գործել տվյալների պաշտպանության գործող օրենսդրությանը և մեր քաղաքականությանը համապատասխան։
6.4․ Իրավական համապատասխանության համար. Մենք կարող ենք բացահայտել Ձեր տեղեկատվությունը հետևյալ դեպքերում․
- Իրավապահմարմիններին․ երբդապահանջվումէօրենքովկամիրավականընթացակարգիշրջանակում։
- Կարգավորող մարմիններին․ կարգավորող պարտականությունների կատարման համար։
- Իրավաբանականխորհրդատուներին․ իրավաբանականխորհրդատվությանևներկայացուցչությաննպատակով։
6.5․ Վերակազմակերպում. Միաձուլման, ձեռքբերման կամ ակտիվների վաճառքի դեպքում Ձեր տվյալները կարող են փոխանցվել նոր կազմակերպությանը՝ պահպանելով տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ։
- Միջազգային տվյալների փոխանցում. Եթե տվյալներըփոխանցվում են ՀՀ սահմաններից դուրս, մենք ապահովում ենք, որ տվյալներ ստացող երկիրը ընդգրկված լինի ՀՀ Անձնական Տվյալների Պաշտպանության գործակալության կողմից պատշաճ պաշտպանության մակարդակ ունեցող երկրների ցանկում։ Մենք հավաստում ենք անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները երրորդ երկրներ փոխանցելու համար լիազոր մարմիններից համապատասխան թույլտվությունների ստացումը։
- Ձեր իրավունքները․ Ըստ գործող օրենսդրության, Դուք ունեք հետևյալ իրավունքները․ Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար՝
- Մուտքի իրավունք․ Դուք կարող եք պահանջել Ձեր մասին պահվող անձնական տվյալների պատճենը։
- Ուղղման իրավունք․ Եթե Ձեր տվյալները սխալ կամ թերի են, Դուք կարող եք պահանջել դրանք թարմացնել կամ ուղղել։
- Ջնջման իրավունք․ Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները որոշակի պայմանների դեպքում (օրինակ՝ երբ տվյալները այլևս անհրաժեշտ չեն կամ Դուք հետ եք վերցրել Ձեր համաձայնությունը)։
- Մշակման սահմանափակման իրավունք․ Հատուկ հանգամանքներում Դուք կարող եք պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը։
- Համաձայնությունը հետ վերցնելու իրավունք․ Եթե տվյալների մշակումը կատարվում է Ձեր համաձայնության հիման վրա, Դուք ցանկացած պահին իրավունք ունեք հետ վերցնել այն։ Այս իրավունքները իրացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝վեբ կայքում նշված կոնտակտային տվյալներով։Մենք Ձեր դիմումին կպատասխանենք տվյալների պաշտպանության գործող օրենսդրության սահմանած ժամկետներում։
- Քաղաքականության փոփոխություններ Մենք․ պահպանում ենք սույն Քաղաքականությունը փոփոխելու իրավունքը։Կարևոր փոփոխությունների դեպքում դրանք կհրապարակվեն մեր կայքում կամ անմիջապես կտեղեկացվեն մասնակիցներին։ Մենք խրախուսում ենք կանոնավոր կերպով ծանոթանալ այս քաղաքականությանը՝ տեղյակ լինելու համար ցանկացած նոր փոփոխությունների վերաբերյալ։
- Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործում (cookie)․ Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ փորձառությունը բարելավելու, օգտագործման միտումները վերլուծելու և մեր վեբ կայքը կատարելագործելու համար։
Դրանք կարող են ներառել․
- Խիստ անհրաժեշտ քուքիներ․ Վեբ կայքի աշխատանքի համար (օրինակ՝ մուտքերի և սեսիաների կառավարում)։
- Արտադրողականության քուքիներ․ Տրաֆիկի և օգտատերերի վարքագծի վերլուծության համար։
- Ֆունկցիոնալ քուքիներ․ Ձեր նախընտրությունները հիշելու համար։
- Թիրախային/գովազդային քուքիներ․ Անձնականացված գովազդի համար (եթե կիրառելի է)։
- Կապ մեզ հետ Եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք սույն Քաղաքականության կամ տվյալների մշակման վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ (ԱՏՁՄ) Հասցե․ ք․ Երևան, Մովսես Խորենացու փողոց, 28, 3-րդ հարկ Էլ․ փոստ․ Info@armath.am Հեռ․ (+374)11 548881