Wireless NetSci ստարտափ
Հիմնված է: 22-11-2021Այսօր մարդկությունն օգտագործում է հեռահաղորդակցության անլար և լարային կապի տարբեր սարքավորումներ։
Ուստի անհրաժեշտություն առաջացավ հետազոտել, թե ինչպիսի վտանգներ են դրանք իրենցից ներկայացնում՝ կախված օրվա ընթացքում օգտագործելու տևողությունից և որոշել ինչպես անվտանգ ձևով օգտվել ժամանակակից հեռահաղորդակցության տենոլոգիաներից՝ պահպանելով առողջության նորմերը:
Եվ այսպես Աշտարակի Ն․Աշտարակեցու անվան թիվ 1 հ/դ-ի Արմաթ ԻԼ սաները ( 14 ամյա Անգելինա Կիրակոսյան և Ալբերտ Թորոսյան, և 16 ամյա Տիգրան Փարվանյանը ստեղծեցին Wireless NetSci ստարտափը։ Ուսուցչուհի՝ Հասմիկ Մարտիրոսյանի և ՖՄԳ (ֆիզմաթ գիտությունների) դոկտոր Արսեն Հախումյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում սկսեցին հետազոտությունը։
Աշակերտները մի քանի անգամ այցելել են ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ, լսել դասախոսություն, ծանոթացել բջջային կապի հիմունքներին, Bluetooth անլար կապի համակարգին, դրա աշխատանքի սկզբունքներն, ձևավորել LAN ցանց։ Այնուհետև կատարվել է գիտափորձը՝ Network Analyser սարքի միջոցով, որը առաջինը և միակն է ՀՀ-ում։
Bluetooth-ը անլար կապի համակարգ է, որն իրականցնում է ինֆորմացիայի փոխանակում տարբեր սարքավորումների միջև (համակարգիչ, հեռախոս, ականջակալներ, մկնիկ, ստեղնաշար, պլանշետ, տպիչ և այլն): Ինֆորմացիայի փոխանակումն իրականանում է ռադիոալիքների հաղորդում-ընդունմնան միջոցով, որի ընթացքում ճառագայթվում է Էլեկտրամագնիսական դաշտ։
Փորձի ընթացքում չափել են բջջային հեռախոսով խոսելու ընթացքում ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի ինտենսիվությունը։ Bluetooth համակարգի օգտագործման դեպքում էլեկտրամագնիսական դաշտի ճառագայթման ինտենսիվությունը I=1mW/sm2, իսկ մարդու կողմից կլանվում է 0.005 mW/sm2, ինչը շատ անգամ փոքր է քան թույլատրելի սահմանը (0.5):
Թե՛ գիտափորձի մջոցով, թե՛ համապատասխան բանաձևային հաշվարկներով եկել են հետևյալ եզրակազության․
Bluetooth համակարգը լիովին անվտանգ է օգտագործման համար։
Անլար կապի Bluetooth համակարգի ազդեցությունը մարդու վրա (ձևավորված LAN ցանցում) նվազագույնն է` նորմայից 100 անգամ ցածր։
Հետազոտությունը ներկայացրել են Հայկական Համադպրոցական Գիտության փառատոնին՝ արժանանալով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հավանությանը և DigiTec Expo ցուցահանդեսին։