Աշխատանք

Armath hiring

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների թեկնածուների ներգրավման գործընթացի մեկնարկի մասին։ Խմբավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխաների հետ աշխատելու ցանկություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար

ՏԱՐԻՔԸ ՝ 18 և բարձր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խմբավարը դասավանդումն իրականացնում է դպրոցներում ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 6 դասաժամով` բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։
  • ՏՏ ոլորտում փորձը կդիտվի առավելություն։
  • Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի առավելություն։
  • Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։
  • Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։
  • Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի առավելություն։
  • Linux օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձը կդիտվի առավելություն։
  • Կազմակերպչական հմտություններ։
  • Պատասխանատվություն և ճշտապահություն։
  • Ունենալ ցանկություն ու ժամանակ՝ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։
  • Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։
  • Կիսվել գիտելիքներով և հմտություններով՝ «Արմաթի» մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն
  • Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
  • Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները՝ համաձայն «Արմաթ»-ի մեթոդաբանության։
  • Լինել ակտիվ «Արմաթ» համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։
  • Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
  • Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ «ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Դասավանդիր Հայաստան հիմնադրամը և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները համագործակցում են մարզերում, որպեսզի Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն ստանան երկրի ողջ տարածքում տարածել նորարարական գաղափարները: Մանրամասների համար կարող եք ծանոթանալ այստեղ՝ Համագործակցության նկարագրություն և ԴՀ Վեբ Կայք ։


Արմաթ ԱԹՍ աշխատանոց

ԱԹՍ կրթական աշխատանոցները գործելու են ՀՀ և Արցախի բոլոր քաղաքներում։ Առաջադրվող մասնագիտական պահանջներն՝ այստեղ։

Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները (CV) infoarmath@gmail.com էլ․ հասցեին, վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբավար*։ Ինքնակենսագրականի (CV) ձևաչափը կարող եք ներբեռնել այստեղ։ Ընտրության կարգն այստեղ։


Armath-CV template

*Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝ վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբավար_ձեր համայնքը*, որպեսզի հետագայում «Արմաթ»-ի կազմակերպչական թիմը հնարավորության դեպքում նախաձեռնի լաբորատորիայի տեղադրում հենց Ձեր համայնքում։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին