IT’s a Village սոցիալական ձեռներեցության ծրագիր
Հիմնված է: 31-08-2021IT's a village օնլայն խանութ բացելու միտքը առաջացել 2019 թվականի դեկտեմբերին, այդ ժամանակվանից սկսվել են խանութի բացման աշխատանքները։ Առաջին պատվերը կատարվել է 2020 թվականի հունվարի 14 ին։ Այդ օրն էլ համարվում է IT's a Village-ի ծննդյան օրը։
Գաղափարը, իսկզբանե, եղել է Մարզերի երեխաները մարզերում ՀԿ-ի համահիմնադիր Մայիս Մարգարյանինը։ Նախկինում ևս բոլոր Արմաթ ԻԼ-ները ունեցել են գաղափար՝ բացել օնլայն խանութ և վաճառել ապրանքները, քանի որ մինչ այդ ցուցահանդեսներին, տոնավաճառներում դրանք վաճառվել են, սակայն աշխատանքները համակարգված չեն կատարվել։ IT's a village-ը լուծեց այս խնդիրը։ Գաղափարին միանում են Ճամաբարակի ավագ դպրոցի Արմաթ ԻԼ սան Միլենա Ճաղարյանը՝ որպես համահիմնադիր և ծրագրի ղեկավար, ինչպես նաև խմբավար Արայիկ Ավալյանը՝ որպես տեխնիկական գծով խորհրդատու։
Թիմը ժամանակի ընթացքում ունեցել է փոփոխություններ։ Այժմ թիմում ներառված են նաև Անի Ղազարյանը՝ որպես ծրագրի ղեկավար և համահիմնադիր, Մարիամ Սահակյանը՝ որպես ծրագրերի համակարգող և Անի Ջանվելյանը՝ որպես զարգացման պատասխանատու։
Աշխատանքը կատարվում է հետևյալ կերպ․ պատվիրատուն գրում է IT's a Village-ի ֆեյսբուքյան էջին, նշում, թե որն է նախընտրած արտադրանքը, ստանում մանրամասներ, իսկ IT's a Village ֆեյսբուքյան էջի համակարգողները պատասխանում են պատվիրատուին՝ նրան տալով խորհուրդներ։ Ապա կատարվում է պատվերի ամրագրումը և առաքումը։Երեխաները մեծ սեր ու եռանդ են ներդնում աշխատանքները պատրաստելու գործում, որոնք իրենց հերթին իրենց յուրահատուկ ու չկրկնվող ոճի շնորհիվ գնահատվում են դիտորդի կողմից։ IT's a Village օնլայն խանութում հաճախ կազմակերպվում են հետաքրքիր մրցույթներ, որոնց ժամանակ հաղթողը ստանում է հենց Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաների կողմից պատրաստված հետաքրքիր և յուրահատուկ արտադրանքներից։