• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել
Back_to_achievements

Protolab․ 3D տպագրության և ռոբոտատեխնիկայի աշխատանոց

Հիմնված է: 22-11-2021

Protolab-ը նորարարական 3D տպագրության և ռոբոտատեխնիկայի աշխատանոց է, որը հիմնադրվել է 2020 թվականին Հայաստանի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում։ 

Ստարտափի հետևում կանգնած են չորս 16-ամյա երիտասարդներ՝ Արգամ Ամիրաղյանը՝ ծրագրավորող-ճարտարագետ, Հայկ Բուդաղյանը՝ դիզայներ-ճարտարագետ, Հրանտ Ղազինյանը՝ 3D մոդելավորող-ճարտարագետ և Հայկ Հախվերդյան` 3D մոդելավորող-ճարտարագետ։ Չնայած իրենց երիտասարդ տարիքին, նրանք արդեն ունեն 2-3 տարվա փորձ ճարտարագիտության, 3D մոդելավորման և 3D տպագրության ոլորտներում։

Protolab-ի թիմն ուսանում է ավագ դպրոցում և Արմաթ ինժեներական աշխատանոցում, որտեղ և ծնվել է նախագծի գաղափարը։ «Մենք վստահ ենք, որ Protolab-ի նման աշխատանոցները կարող են հեղափոխել Հայաստանի 3D տպագրության ոլորտը, օգնել տնտեսական զարգացմանը և իրենց օրինակով ցույց տալ մարզերում բնակվող երիտասարդներին, որ հաջողության հասնելու և արդյունավետ բիզնես-մոդել ստեղծելու համար բնավ պարտադիր չէ բնակվել մայրաքաղաքում»,- ասում է կազմակերպության հիմնադիրներից Արգամ Ամիրաղյանը։

Protolab-ի թիմն ունի մոտ մեկ տարվա փորձ էլեկտրոնիկայի և ճարտարագիտության ոլորտում, որոշ տեսակի ռոբոտների՝ ծրագրավորման և նախագծման փորձ։

Աշխատանոցի գերակա ճյուղերից մեկը 3D մոդելավորումն ու տպագրությունն է, որը նախատեսվում է դարձնել շահույթի հիմնական աղբյուր։ Այս ուղղությունը հնարավորություններ կընձեռի ձեռք բերել համագործակիցներ և գնորդներ բազում ոլորտներում։ Կիրառական փորձի և ռազմավարական ուսումնասիրության արդյունքում Protolab-ն առանձնացրել է մի շարք 3D մոդելավրման և տպագրության ծառայաություններ և ապրանքներ, որոնք առանցքային դեր կխաղան բիզնեսի կազմակերպման նախնական փուլում։ Տվյալ ապրանքները օժտված են լուծել մի շարք ճարտարագիտական խնդիրներ և արտադրել բարձր մրցունակություն ունեցող, բարձրորակ ապրանքներ ցածր ինքնարժեքով և, հետևաբար, շուկայականից ցածր վաճառքի գնով։ 

Նախնական փուլում նախատեսված արտադրանքների օրինակներ են՝
- պահեստամասեր (աստղանիվներ),
- սարքավորումների կմախքներ և տուփեր,
- ցանկացած տեսակի ֆորմաներ,
- դեկորացիաներ (լուսամփոփների տուփեր, գլուխկոտրուկներ, արձանիկներ, հուշանվերներ)։

Աշխատանոցի մյուս ճյուղերից է երկչափ դիզայնը, որն իր մեջ ներառում է ֆրիլանս գործունեություն գրաֆիկ դիզայնի և թվային նկարչության ոլորտներում։ Թվային նկարչությունն իր մեջ ներառում է դիմանկարների և պատկերների մշակում, ետնապատկերների ստեղծում։ 

Իր մի քանի ամսվա գործունեության շրջանակներում ընկերությունը հասցրել է համագործակցել տարբեր ընկերությունների հետ. 

1) Ինստիգեյթ` Մետաքս ծրագրի տեղադրումը Տավուշի մարզի մի շարք շրջաններում և գյուղերում, այդ թվում ևս Նոյեմբերյանի շրջանում

2) Զևիթ ընկերության հետ` հողմաէլեկտրակայանի փոքր մոդելի տպում (շուրջ 1.5 մետր երկարությամբ)

3) Արեգակ բանկային կազմակերպության համար ծաղկամանների պատրաստում

Վերջերս ProtoLab-ը մասնակցել է DigiTec 2021-ին, որի ժամանակ էլ մեծ ծանոթություններ է հաստատել տարբեր IT ընկերությունների հետ։

Միացիր Արմաթին Աջակցիր Արմաթին
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից