Աշխատանք
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների թեկնածուների ներգրավման գործընթացի մեկնարկի մասին։ Խմբավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխաների հետ աշխատելու ցանկություն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար
ՏԱՐԻՔԸ ՝ 18 և բարձր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խմբավարը դասավանդումն իրականացնում է դպրոցներում ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 6 դասաժամով` բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։
- ՏՏ ոլորտում փորձը կդիտվի առավելություն։
- Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի առավելություն։
- Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։
- Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։
- Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի առավելություն։
- Linux օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձը կդիտվի առավելություն։
- Կազմակերպչական հմտություններ։
- Պատասխանատվություն և ճշտապահություն։
- Ունենալ ցանկություն ու ժամանակ՝ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։
- Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։
- Կիսվել գիտելիքներով և հմտություններով՝ «Արմաթի» մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն)։
- Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
- Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները՝ համաձայն «Արմաթ»-ի մեթոդաբանության։
- Լինել ակտիվ «Արմաթ» համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։
- Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
- Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
«Արմաթ» ինժեներական լաբորատորիա
Լոռու մարզ, Արծնիի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզ, Մեծամորի հիմնական դպրոց
Տավուշի մարզ, Բերքաբերի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզ, Սարիգյուղի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզ, Պառավաքարի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզ, Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզ, Նավուրի միջնակարգ դպրոց
Շիրակի մարզ, Լեռնակերտի միջնակարգ դպրոց
Շիրակի մարզ, Գեղանիստի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզ, Գեղանուշի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզ, Շաղատի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզ, Օխտարի միջնակարգ դպրոց
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ «ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
Դասավանդիր Հայաստան հիմնադրամը և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները համագործակցում են մարզերում, որպեսզի Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն ստանան երկրի ողջ տարածքում տարածել նորարարական գաղափարները: Մանրամասների համար կարող եք ծանոթանալ այստեղ՝ Համագործակցության նկարագրություն և ԴՀ Վեբ Կայք ։
Արմաթ ԱԹՍ աշխատանոց
ԱԹՍ կրթական աշխատանոցները գործելու են ՀՀ և Արցախի բոլոր քաղաքներում։ Առաջադրվող մասնագիտական պահանջներն՝ այստեղ։
Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները (CV) career@armath.am հասցեին, վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբավար*։ Ինքնակենսագրականի (CV) ձևաչափը կարող եք ներբեռնել այստեղ։ Ընտրության կարգն այստեղ։
Armath-CV template
*Համապատասխան թափուր աշխատատեղ չգտնելու դեպքում խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝ վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբավար_ձեր համայնքը*, որպեսզի հետագայում «Արմաթ»-ի կազմակերպչական թիմը հնարավորության դեպքում նախաձեռնի լաբորատորիայի տեղադրում հենց Ձեր համայնքում։