Գծին հետևող ռոբոտների մրցույթ 2014
Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում 2014 թվականին տեղի ունեցավ «Գծին հետևող ռոբոտների» մրցույթ:
Մրցույթի շրջանակներում մասնակիցները պատրաստել և ծրագրավորել էին ռոբոտներ, որոնք պետք է անցնեին մրցութային դաշտը (լաբիրինթոս): Մրցութային դաշտն իրենից ներկայացնում էր սպիտակ հարթություն, որի վրա գծված էին սև գծեր:
«Գծին հետևող ռոբոտ» մրցույթում հաղթող ճանաչվեցին այն թիմերի ռոբոտները, որոնք.
- ստացան առավելագույն տեխնիկական միավորներ,
- հավաքեցին առավելագույն միավորները նախնական փուլի արդյունքում և եզրափակիչ փուլի ընթացքում իրենց առջև դրված խնդիրը կատարեցին նվազագույն ժամանակահատվածում, նվազագույն սխալներով:
Մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական թիմ Երևանից և ՀՀ մարզերից: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ սահմանվել էր մրցանակային հիմնադրամ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, համապատասխանաբար 300, 200 և 100 հազարական դրամի չափով: Հաղթողը Այբ կրթահամալիրի «P.I.D» դպրոցական թիմն էր, թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյան, 2-րդը՝ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Digital Cloud» թիմը, թիմի ղեկավար Դավիթ Նիկողոսյան, իսկ 3-րդը՝ Վանաձորի թ.5 ավագ դպրոցի «Danger» թիմը, թիմի ղեկավար Եղիշե Սաֆարյան: