Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտների մրցույթ 2014
Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները:
Մրցույթի ժյուրիի գնահատմամբ առաջին տեղը կիսեցին Երևանից IRC և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը:
«Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Digital Cloud թիմը, իսկ Գավառի թ. 2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացավ «Ամենաերիտասարդ թիմ» մրցանակին:
Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն):
Մրցույթի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերը՝ Վորլդ Վիժն Հայաստանը: