• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Ական փնտրող ռոբոտների մրցույթ/2011

2011 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակցում էր 5 թիմ՝ «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք, որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:
Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն էր 200.000 դրամ: Աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը՝ արժանանալով 100.000 դրամի:
Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ՝ յուրաքանչյուրը 100.000 դրամ:
2010 թվականի նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումներ: Մրցույթի կազմակերպիչն էր ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը՝ ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին՝ պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Տեսադարան

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից