• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 11-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ

Սեպտեմբերի 16-ին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի է ունեցել Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել են արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են և հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Նրանք ռոբոտները ստեղծել են շուրջ երկու ամսում և փորձարկել են այն՝ մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հեքեթոնում:42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը (ArtElektro), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Հրաչյա Մակարյանը (ՓՈՒԼ), Հրանտ Խաչատրյանը (Սայմոտեկ), Հրաչ Խաչատրյանը (Սայմոտեկ), Աթանես Խաչատրյանը (Ինստիգեյթ Ռոբոտիքս) և Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):
Ժյուրիի անդամները, ամփոփելով արդյունքները, ընտրել են լավագույններին: Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝ Սեւանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:
Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգևի է արժանացել Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:
Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգևատրվել են նաև բջջային հեռախոսներով:
Ամբողջական նկարները տեսնելու համար՝ https://www.facebook.com

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից