• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում

Դեկտեմբերի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որը կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագիրը։ Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ 

Միջոցառմաքնը ներկա գտնվեցին կառավարության անդամներ, ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՏՁՄ աշխատակազմ, այլ հյուրեր։

Մրցույթը յուրօրինակ հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։ Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ, որտեղ թիմերի ստեղծած ռոբոտները լուծեցին մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։

Մասնակից թիմերը բաժանվեցին երեք խմբի՝ կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ․), միջին տարիքի դպրոցահասակներ (14-17տ․), սկսնակ և մասնագիտացած թիմեր։ Եզրափակիչ փուլում մրցեցին 39 թիմեր Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, «Գյումրի» զարգացման լաբորատորիայից և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ագրոտեխնոլոգիական ցուցահանդես, որի շնորհիվ մասնակիցները ծանոթացան իրենց աշխատանքների հետագա կիրառմանը։ Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Intelinair, Pinsights Armenia և Instigate ընկերությունները։ Տեղի ունեցավ նաև բանախոսություններ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մասնակցությամբ։

Մրցույթի գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հովանավոր՝ Ակբա բանկ։ Գործընկերներ՝ ԶԻԳԶԱԳ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Դիլիջանի կենտրոնական դպրոց։

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից