Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում
Կայացավ ԱրմՌոբոտիքս հայաստանյան 15-րդ առաջնությունը։
Այս տարվա մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»։ ԱրմՌոբոտիքսում մասնակիցները մրցեցին 2 տարիքային խմբով՝ կրտսեր և ավագ: 100֊ից ավել հայտերից մրցույթի համար ընտրվել էր 38 թիմ (24 կրտսեր տարիքային խմբում, 14՝ ավագ տարիքային խմբում)։
ԱրմՌոբոտիքս 2023-ի կրտսեր խմբում 3-րդ հորիզոնականը գրավեց Կարմիրգյուղի թիմը (մրցանակը՝ 200 հազար դրամ), 2-րդ տեղը գրավեց Մարտունու թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականը գրավեց Այգուտ գյուղի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ)։
Ավագ տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Գորիսի թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), 2-րդ հորիզոնականում էր Ներքին Կարմիրաղբյուրի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմը (մրցանակը՝ 500 հազար դրամ)։ Իսկ Գոշի թիմն ԱՏՁՄ-ի թիմից ստացավ խրախուսական մրցանակ։
Ժյուրիի կազմում էին Մարս անալոգային հետազոտական առաքելության ծրագրի AMADEE-24-ի համակարգող Հայկ Ասլանյանը, «Ստեմար» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Հայկական Աերոտիեզերական Գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների թիմից Արմեն Մխոյանը։
Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, գործընկերներն են՝ Meridian Expo & Event Centre-ը և Հայկական Աերոտիեզերական գործակալությունը։