• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ/2013

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները: Հունիսի 2-ին Արզնի ուսումնական օդանավակայանում Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը և «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300 գ բեռ և վերադառնում էին մեկնարկային կետ:
Ամենաբարձր միավորները հավաքել և մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500 հազար դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400 հազար դրամ մրցանակի: 3-րդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300 հազար դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը և «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի և ստացել 150 հազարական դրամական պարգև:

Տեսադարան

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից