• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ/2016

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մասնագիտական ժյուրիի անդամները և այլ հյուրեր ու մասնակիցներ:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի պահանջները, այն է՝ հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Հաղթողները կազմակերպիչների կողմից արժանացել են 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճարի:
Մրցույթին մասնակցել են նաև «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» և «ՌոբոԷջմիածին» թիմերը:

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից