ԱՐՄԱԹԸ ԴԻՋԻԹԵՔ 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Հոկտեմբերի 6-9 Երեւան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի օրերին Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարը մշտապես բազմամարդ էր։ Քաղաքացիները, տեղական ու միջազգային բիզնեսի ներկայացուցիչներն ու պետական այրերը հետաքրքրությամբ լսում էին արմաթցիների կողմից ներկայացվող նախագծերի նկարագրությունն ու փորձում նշմարել հետագա համագործակցության հեռանկարները։ Ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։ Ստորագրմանը ներկա էր 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին։ Ցուցահանդեսի երկրորդ օրը Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Վերջիններս մեծ հետաքրքություն ցուցաբերեցին Արմաթ նախագծի վերաբերյալ։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այս անգամ նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ ալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետեւեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում եւս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։
Այցելուների թվում էին ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը, «VMware» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին:
Հիշեցնենք, որ ԴիջիԹեքն այս տարի անցկացվում էր WCIT 2019-ին զուգահեռ, որի ընթացքում Արմաթը նույնպես հանդես էր եկել տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպրոտի նախարարության կողմից ներկայացվող Հայաստանի կրթական ծրագրերի շրջանակում։