• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Դիջիքեմփ նորարարական ճամբար 2016

Թվով չորրորդ, արդեն ավանդական դարձած ճամբարն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Դիջիքեմփ 2016-ին մասնակցելու համար ավելի քան 200 հայտերից ընտրվել են 78-ը, որոնք գնահատվել են ըստ ներկայացված գաղափարների և հայտարարված չափանիշներին դրանց համապատասխանության:
Դիջիքեմփի բովանդակային առանցքը կազմել են նորարար ձեռներեցության վերաբերյալ դասընթացները, հայաստանյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները, մենթորների հետ գործնական աշխատանքը, ինչպես նաև մշակութային և սպորտային միջոցառումները:
Կիրառելով ստացած գիտելիքները, մասնակիցներից յուրաքանչյուրն ընկերներին ներկայացրեց իր բիզնես գաղափարը, որի արդյունքում 78 նախագծերից հենց մասնակիցները ընտրեցին լավագույն 13-ը և դրանց շուրջ թիմեր կազմեցին: Այդ նախագծերը ժյուրիի դատին հանձնելու համար թիմերը նախևառաջ նորարարական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների մասնակցեցին, որոնց ընթացքում սովորեցին կառուցել բիզնես մոդելներ և հստակեցրին գաղափարների ոչ միայն տեխնիկական բաղադրիչները, այլև սպառողների սեգմենտավորումը, շուկան, շուկայավարումը և եկամտի մոդելը, պարզեցին, թե ընկերությունների զարգացման որ փուլում ինչ ֆինանսավորման հնարավորություններ կան և ինչպես գրավել ներդրողներին:
Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 նախագծերն (Laser Security, MuBo, SmartBeeBox) արժանացել են դրամական մրցանակների՝ դրանք հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար:
Մասնակիցները արժանացել են նաև պատվոգրերի և այլ մրցանակների՝ տարբեր սպորտային միջոցառումներում ձեռք բերած հաջողությունների համար։

Օրակարգ

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից