• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Դիջիքեմփ նորարարական ճամբար 2017

«ԴիջիՔեմփ» ճամբարի շրջանակում 14-17 տարեկան 45 պատանիներ ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները, այնուհետև ընտրվել են լավագույն 7-ը: Տասնօրյա ճամբարի ողջ ընթացքում պատանիները լսել են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսություններն ու խորհրդատվությունները և թիմային աշխատանքների միջոցով զարգացրել դրանք՝ ճամբարի ավարտին ներկայացնելու համար:
«ԴիջիՔեմփի» ավարտին մասնակիցները ցուցադրել են իրենց գաղափարները ժյուրիի անդամներին, որից հետո ընտրվել է լավագույն եռյակը: Հաղթող գաղափարների հեղինակները արժանացել են համապատասխանաբար 200, 150, 100 հազարական դրամ պարգևի: Ժյուրիի կազմում ընդգրված են եղել ԻՏՁՄ, «Ինստիգեյթ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Kargin Optics», «SEF International» ընկերությունների ներկայացուցիչները:
«ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարի մասնակիցները ունկնդրել են ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները և մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաև մասնակցել «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, այցելել ճանաչողական արշավներ:
«ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:
2-րդ հորիզոնականում Թաթուլ Խաչատրյանի «Body Power» գաղափարի շուրջ ձևավորված թիմն է: Գաղափարի նպատակն է ստեղծել հոսանք մարդու ներքին էներգիայի ջերմության շնորհիվ: Սարքը գոտու է տեսք է ունենալու և նախատեսված է լեռնագնացների, արշավորդների և ճանապարհորդների համար:
3-րդ հորիզոնականում Խաչիկ Մովսիսյանի թիմն է «Ֆիզիկայի աշխարհում» գաղափարով: Այն իրենից ներկայացնում է ֆիզիկայի օնլայն լաբորատորիա, որը 2D որակով ցուցադրում է ֆիզիկայի տարբեր օրենքներ և բանաձևեր: Լաբորատորիան նախատեսված է ուսուցիչների, աշակերտների և ուսանողների համար:

Օրակարգ

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից