Դիջիքեմփ եռամրցաշար
Հուլիս 13-25-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ «ՄԻՏՔ - ՄՇԱԿՈՒՅԹ - ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» խորագրով Դիջիքեմպ եռամրցաշարը Երևանի Գյոթե կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել երեխաների մտավոր, մշակութային և ֆիզիկական կարողությունները, նպաստել STEM կրթության զարգացմանը համայնքներում, խորացնել երեխաներին ծանոթացումը ազգային, ավանդական, մշակույթին, պրոպագանդել առողջ ապրելակերպը, բարելավվել երեխաների ինքնագնահատականի և հաղորդակցման հմտությունները, ձևավորել թիմային աշխատանքի ոգին, նպաստել գենդերային հավասարությանը, կոտրել ոչ առողջ կարծրատիպերը:
Ծրագիրը հնարավորություն կտա նաև տարբեր մարզերի երեխաների՝ միմյանց հետ շփվելու և շարունակելու այդ շփումները: 98 հայտ ներկայացրած թիմերից ընտրվեց 28 լավագույն նորարարական գաղափար ներկայացրած թիմերը։ Դիջիքեմպ եռամրցաշար 2022-ի 12 օրերի ընթացքում թիմերը զարգացրեցին նորարարական իրենց ծրագրերը՝ (վեբ կայք, բջջային հավելված, էլեկտրոնային սարքավորում, խելացի նախագիծ) այն հասցնելով ստարտափի հիմնման կամ պրոդուկտի պատրաստի փորձանմուշի պատրաստման մակարդակի։ Միևնույն ժամանակ թիմերը (3 աղջիկ և 3 տղա) անցան ազգային պարի և ֆուտբոլի դասընթացներ։ Տեխնոլոգիական, մշակույթի և սպորտի ուղղությամբ իրենց օժանդակությունը ցուցաբերեցին տվյալ ոլորտների 10 մասնագետներ։
Թիմերը մրցեցին բոլոր երեք ուղղություններով։ Տեխնոլոգիական գծով ժյուրիի գնահատման չափորոշիցներն էին նախագծի նորարարությունը, կիրառությունը, տեխնոլոգիական լուծումը, նախագծի ներկայացումը (պրեզենտացիան), թիմային աշխատանքը։
Երեք մրցաձևերի ինչպես նաև եռամրցաշարի հաղթողներին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցնողները ստացան համապատասխան մրցանակներ։
#Միտք Տեխնոլոգիական մրցույթ
1․ Զանգեր (Սյունիք)
2․ Bus tracker (Երևան)
3․ Իրուր հետ (Վանաձոր)
#Մշակույթ Ազգային պար
1․ Է-Հարթ (Իրական դպրոց)
2․ Light is power (Թիմ 27)
3․ In the Fly (Թիմ 11)
#Մարմնակրթություն ֆուտբոլ
1․ Ջավախք (Ջավախք)
2․ Arm QR-GUIDE ath (Թիմ 4)
3․ Կանաչ տուն (Թիմ 26)
Եռամրցաշարի հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի #Զանգեր թիմը։ Դիջիքեմպը ավանդական միջոցառում է և այս տարի անցկացվեց 7-րդ անգամ։