• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

«Բաց Խաղ» առաջնություն/2011

«Բաց Խաղ» առաջնություն 2011-ի եզրափակիչ փուլըտեղի ունեցավ Հունիս 18 Օրանժ Արմենիա Գլխավոր գրախանութում: Եզրափակիչ փուլին զուգահեռ անցկացվեց նաև ցուցահանդես, որին ներկայացան 18 մասնակից, ովքեր ցուցադրում էին իրենց աշխատանքները, սցենարները, դիզայնը և պատրաստի խաղերը նախատեսված բջջ. հեռախոսների, համակարգիչների և առցանց խաղալու համար: Ամբողջ ընթացքում ժյուրիի անդամները շրջում էին և ուսումնասիրում մասնակիցների նախագծերը վերջնական վիճակում: Ցուցահանդեսն այցելեցին ավելի քան 170 այցելու, որոնք կարող էին քվեարկել իրենց սիրված մասնակցի համար: Քվեարկության արդյունքում հաղթեց Լեմալուսպ թիմը:
Ցուցահանդեսից հետո հայտարարվեցին և պարգևատրվեցին հաղաթողները: «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անի» խաղը, (3D shooter):
Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը «Սասունցի Դավիթ» խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար:
«Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար:
Լավագույն սցենարանվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած «Viking» խաղը, LeMaLuSp թիմի «LeMaLuSp» խաղը և Event Horizon թիմի մշակած «Thief- The Apprentice» խաղը:

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից