«Բաց Խաղ» առաջնություն/2012
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը:
«Լավագույն խաղ» այդ տարի դարձավ Anuloid թիմը «Gravi Tire 3D» խաղով: Մրցանակը կազմում է 500.000 դրամ:
«Նորարարություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց NUARD Coding թիմը «Հեքսոլս» խաղով: Մրցանակը կազմում է 300.000 դրամ:
«Լավագույն դիզայն» մրցանակը (300.000 դրամ) տրվեց ZYABs թիմին՝ "Learn Armenian" խաղի համար: Այն հայկական այբուբենը սովորելու համար ստեղծված համալիր ծրագիր է, որի օգնությամբ կարելի է սովորել բոլոր տառերը:
«Լավագույն սցենարը» Tumo Group1 խմբի ստեղծած "Psycho" խաղինն էր: Թիմը ստացավ 300.000 դրամ մրցանակ անվանակարգում հաղթելու համար: «Պատանիների առաջնություն» անվանակարգում հաղթեց «Հարսանիք լեռներում» խաղը, որը նախագծել է Another Games թիմը: Այս խաղում խաղացողն ունի մեկ նպատակ՝ ազատագրել Շուշին: Այս անվանակարգի մրցանակը կազմում է 300.000 դրամ:
«Ժյուրիի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վիկտորյա Հարությունյանին "Mukhoboyka" խաղի համար: Մրցանակը կազմում է 100.000 դրամ:
Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Այբ» խմբի AYBrain խաղը: