• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

«Բաց Խաղ» առաջնություն/2013

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 3-րդ առաջնությունը:
«Լավագույն խաղ» այս տարի դարձավ Հենրիկ Հակոբյանի «FastFood» խաղը: Այն նախատեսված է Android OS, Windows, Linunx համակարգերի համար: Մրցանակը կազմում է 350.000 դրամ: Նույն խաղը արժանացավ նաև «Լավագույն դիզայն» անվանակարգին՝ արժանանալով 200.000 դրամ մրցանակի:
«Լավագույն բջջային խաղ» անվանակարգում հաղթեցին Nako games թիմը իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով՝ յուրաքանչուրն արժանանալով 150.000-ական դրամ մրցանակ:
«Լավագույն Game Play» անվանակարգում հաղթեց Վահրամ Դարյանը «Կոալա արջուկներ» խաղով, ում մրցանակը կազմում է 200.000 դրամ: «Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթեց Dix Games թիմը «The curse of evil» խաղով և արժանացավ 200.000 դրամ մրցանակի: «Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվեց Տիգրան Նիկսալյանին «My Heart`s Journey» խաղի համար: Նա մրցանակը 200.000 դրամ է: «Պատանիների առաջնություն- Ջունիոր» անվանակարգում մրցանակը տրվեց Ալեն Աֆրիկյանին «Coca game» խաղի համար: Նա ատացավ 150.000 դրամ մրցանակ: Բացի այս մրցանակները, ժյուրիի որոշմամբ տրվեցին նաև խրախուսական մրցանակներ Սուրեն Անտոնյանի «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացավ 50.000-ական դրամ մրցանակի:
Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Naco games թիմը իր «Princess Cakes» խաղը:

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից