• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

«Բաց Խաղ» առաջնություն/2014

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման չորրորդ առաջնությունը: Այդ տարի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած «Choppy Fish» խաղը: Այս անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակներում Հենրիկը մասնակցեց տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին, որն անցկացվեց Բելգրադում, և ներկայացրեց իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000 դրամ դրամական պարգևի:
Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն: Հատուկ մրցանակ շնորհելուց բացի՝ Orange-ը կաջակցի նաև ընտրված մի քանի խաղերի, ներառյալ «Angry Virus Run» խաղի տարածմանը՝ իր «My Orange» բջջային հավելվածի միջոցով:
«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In» խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ: «Paint In» խաղը ևս կտեղադրվի «My Orange» բջջային հավելվածի «Խորհուրդ տրվող հավելվածներ» բաժնում:
«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար:
Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն արժանացավ 250,000 դրամ դրամական պարգևի:
«Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց Վազգեն Հովհաննիսյանին՝«Rockin&Rollin» խաղի համար:
«Բաց Խաղ» առաջնության ցուցահանդեսի այցելուները նաև հնարավորություն ունեցան խրախուսելու մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000 դրամ դրամական պարգևի:
Մնացած անվանակարգերում հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմն` «Skydream» (150,000 դրամ), «White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000 դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) և «Շողեր» թիմի` «ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից