• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

«Բաց Խաղ» առաջնություն/2015

Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց խաղ» 2015-ը միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:
Այդ տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30 նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D խաղ», իսկ Marimba թիմի Space խաղը՝ «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Այս խաղերի հեղինակներն առաջնության գործընկեր Huawei ընկերության կողմից ստացան բջջային հեռախոսներ:
Գյումրիից Digital Pomegranate թիմը իր PlayLand Armenia նախագծով հաղթեց միանգամից երկու`«Լավագույն 2D խաղ» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: PlayLand Armenia-ն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ: Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար և անկախ լեզվական գիտելիքներից հնարավորություն է տալիս բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրել հայոց լեզուն ու մշակույթը:
«Լավագույն կրթական խաղ» անվանակարգում հաղթեց Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանը՝ իր «Միլիոնատեր» նախագծով:«Ատոմ» թիմի Versus խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի»: Թիմը հաղթեց նաև առաջնության այցելուների քվեարկության արդյունքում ու նվաճեց «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը: Versus խաղն իրենից ներկայացնում է Shooter` Team Deathmatch ոճով, որի իրադարձությունները տեղի են ունենում Երևան քաղաքի փողոցներից մեկում։
Առաջնության հաղթող մասնակիցները ստացան գումարային պարգևատրումներ, իսկ Օրանժ Արմենիան անակնկալ մատուցեց 3 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով մասնագիտական վերապատրաստում անցնել ընկերությունում և ուղղակիորեն ներգրավված լինել պրոֆեսիոնալ թիմերի աշխատանքին:

Տեսադարան


Տեսնել ավելին

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից