«Բաց Խաղ» առաջնություն/2016
Դեկտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած DigiTalks հանդիպման շրջանակում ամփոփվել են 6-րդ ամենամյա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության արդյունքները:
Մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marimba թիմը իր Get’n’Go խաղով, իսկ «Լավագույն խաղ» Scratch ծրագրով անվանակարգում՝ Մասրիկ թիմը իր Marvel & United Forces խաղով: «Լավագույն դիզայն» անվանակարգին է արժանացել VAV թիմի SURVIVOR խաղը: Հաղթողները Ucom ընկերության կողմից ստացել են համապատասխանաբար 350000, 160000 եւ 200000 դրամական պարգև:
18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել համապատասխանաբար B.H.H. թիմի Upper 8 եվ Gradius թիմի Vrun խաղերը: Վերջիններս Ucom-ի կողմից արժանացել են 270000 և 200 000 դրամական պարգևի:
Խրախուսական մրցանակների են արժանացել Խաչիկ Առաքելյանը (խաղ՝ Parking), Արթուր Մարտիրոսյանը (Development of the best) ու Վահրամ Դարյանը (Animals Dreams)՝ Huawei ընկերությունից ստանալով սմարտֆոն հեռախոսներ: DigiTalks միջոցառման շրջանակում մոտիվացիոն ելույթներով և հաջողության պատմություններով հանդես եկան խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները, «Բաց խաղ» առաջնության ներկա և նախորդ տարիների մասնակիցները:
DigiTalks-ում «Տեխնոլոգիական Հայաստանի իմ պատկերացումը» խորագրի ներքո ելույթով հանդես եկան նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, պատմեցին իրենց երազանքների մասին և այն մասին, թե ինչպես են այս ծրագրերը նպաստում իրենց երազանքների ու նպատակների իրականացմանը: