• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
    • Կապ
    • Նվիրաբերել
    • ՀԱՅ
      • ENG

Դիջիկոդ/Հունիս 2015

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Հունիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը՝ ՀԱՀ-ի աջակցութամբ:
DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:
DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մասակիցներն աշխատում են Scratch (Աղվես) և K-Turtle (Կրիա) ծրագրավորման լեզուներով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) համալասրանի կայք: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվեսը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս:
8-16 տարեկան մասնակիցներն իրենց աշխատանքներով ապշեցրին ոչ միայն կազմակերպիչներին, այլ նաև ժյուրիի կազմին, ովքեր բարդ խնդրի առջև էին կանգնել՝ լավագույններին ընտրելիս:
Նշենք, որ պատանեկան ծրագրավորման մրցույթն առաջին անգամ էր անցկացվում ու աննախադեպ մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում. մրցույթին դիմել էին ավելի քան 200 պատանի ՀՀ բոլոր մարզերից: Նախնական փուլը հաղթահարած բոլոր 45 մասնակիցները (Երևանից՝ ընդամենը մեկ մասնակից) ստացան խրախուսական մրցանակ: Իսկ եզրափակիչ փուլի հաղթողները ստացան նաև այլ արժեքավոր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

Հաղթող նախագծեր

ԳիտունիկՏեսնել Հարություն Գևորգյան, ք. Երևան 3- րդ դասարան ՄաթեմատիկոսներՏեսնել Անուշ Մելքոնյան, մ. Տավուշ, ք. Դիլիջան ԵրկրաչափությունՏեսնել Գոհար Զարգարյան, մ. Արմավիր, ք. Էջմիածին ԹագուհիՏեսնել Արարատ Պողոսյան, մ. Լոռի, ք. Վանաձոր Mirror-FurorՏեսնել Վազգեն Հովհաննիսյան, մ. Արմավիր, գ. Այգեկ Pink DiamondՏեսնել Սարգիս Թադևոսյան, մ. Լոռի, ք. Վանաձոր Cube WorldՏեսնել Գարեգին Ասատրյան, մ. Լոռի, ք. Վանաձոր Physics-lab =)Տեսնել Գևորգ Հովհաննիսյան, մ. Արմավիր, ք. Էջմիածին
  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Լուրեր
  • Գործընկերներ
  • Ձեռքբերումներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից