Դիջիկոդ/2018
Մայիսի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացավ դպրոցականների կողմից ամենասպասված ԴիջիԿոդպատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը: Այս մրցույթին մասնակցել են ՀՀ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները` արտացոլելով տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքային զարգացումն ու պոտենցիալը: Դպրոցականներն աշխատել են Կրիա (KTurtle) և Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch (Աղվես) ծրագրավորման լեզուներով: Նրանք ներկայացրել են իրենց խաղերը մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում ընդգրված էին Արման Աթոյանը (X-Tech), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Նարեկ Թութխալյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Վարդան Մամիկոնյանը (Ucom), Արամ Քեռյանը (AUA), Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նարեկ Աղեկյանը (Noor Games) եւ Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):
«13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Ամիր Մեհդի Ասադին ու Րաֆֆի Բունիացյանը (Աբովյան) իրենց «Revenge for justice» խաղով և Միքայել Նավոյանն ու Էդուարդ Ղազարյանը ՝ (Վանաձոր) իր «Last hope» խաղով, իսկ 13 տարեկանից ցածր տարիքային խմբում՝Լիանա եւ Դիանա Խաչատրյանները (Կարճաղբյուր) «R/Evolution» խաղով»:Հռիփսիմե Յուզբաշյանը (Երևանից) իր «Թիվ» խաղով հաղթեց 13 տարեկանից ցածր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգում, իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա և սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ) իր «Flying device» նախագծով:
Կրիա (KTurtle) ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաջող ճանաչվեց Մասիսից Էդգար Հարությունյանի «Եռանկյան կառուցում ըստ կոորդինատների» նախագիծը: «Լավագույն դիզայն» անվանաարգում հաղթող է Գյումրու 23 դպրոցի Արմաթի սաներ Ռազմիկ Սարգսյանի և Ստեփան Գրիգորյանի «Be like panda» խաղը: Լավագույն ծրագրերի հեղինակներն արժանացել են պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:
«ԴիջիԿոդն իրականացվում է մի կողմից՝ բացահայտելու Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին, մյուս կողմից՝ խրախուսելու նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: Այս տարի ԴիջիԿոդ մրցույթին դիմել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 300 դպրոցականներ, եզրափակիչ փուլ են անցել նրանցից 54-ը»: