ԴԻՋԻԿՈԴ/2020
«Ջավախքի աջակցություն» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ընկերության հովանավորչությամբ կայացել է «ԴԻՋԻԿՈԴ» պատանեկան ծրագրավորման ամենամյան մրցույթը Ջավախքի տարածաշրջանում:
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, մրցույթն անցավ առցանց տարբերակով: Այս տարի մրցույթին դիմել են 56 մասնակիցներ: Եզրափակիչ փուլ են անցել 23-ը:
Մասնակիցները մրցել են Scratch և K-Turtle ծրագրավորման լեզուներով ստեղծված աշխատանքներով:
Այս անգամ մրցույթի թեմաներն էին՝
● Թագավարակ,
● ՋԱՀ,
● Ջավախքի մեծերը,
● Հանելուկներ և տրամաբանական հարցեր,
● Ուսուցում փոքրիկներին,
● Արվեստ և մշակույթ,
● Ջավախքի լեռնաշխարհը,
● Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մենք,
● Ֆանտաստիկ ժանր,
● Բակային և համակարգչային խաղեր։
Մասնակիցները մրցեցին 4 անվանակարգերում` ինտերակտիվ անիմացիա, համակարգչային խաղեր, պիքսելային դիզայն, մաթեմատիկա։
Եզրափակչում ժյուրին դիտարկել է մասնակիցների նախագծերն ու ընտրել հաղթողներին։
ՋԱՀ-ը և ԱՏՁՄ-ն սկսել են համագործակցել 2018 թվականից՝ նպատակ ունենալով նպաստել Ջավախքում տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը և հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծմանը, որն էլ հիմքեր և համապատասխան պայմաններ կստեղծի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու համար: