ԴԻՋԻԿՈԴ/2021
Շիրակ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) VXsoft ընկերության հովանավորչությամբ և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի անցկացումը Շիրակի մարզի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Մրցույթին ներկայացված է եղել 162 հայտ, որոնցից 51 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
Այս անգամ Դիջիկոդում դպրոցականները մրցել են Աղուէս/Scratch և Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով, իսկ մասնակիցներից 16 հոգի մասնակցել է «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադային։ Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:
8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
- «Լավագույն խաղ»՝ Նարեկ Մարտիրոսյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
- «Լավագույն խաղ»՝ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),
- «Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Աննա Մանուկյանը (Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
- «Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Սամվել Աղաբաբյանը (Մարալիկի արհեստագործական ուսումնարան, 13 տ. բարձր),
- «Լավագույն գծագրություն և դիզայն»՝ Սուսաննա Հովհաննիսյանը (Նոր Կյանքի միջնակարգ դպրոց),
- «Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Գոռ Գևորգյանը (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
- «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝ Սրապ Գևորգյանը (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
- «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝ Նարեկ Աբրահամյանը (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),
- Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց)։
Լոռի
Ապրիլի 3-ին տեղի ունեցավ Լոռի 2021 Դիջիկոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 6-րդ ամենամյա մրցույթը։ Այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 186 հայտ։ Թիմերից 42-ն անցան եզրափակիչ փուլ, իսկ 23 աշակերտ տեղում մասնակցեց «Կրիայ օլիմպիադա» մրցույթին։
8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
- «Լավագույն խաղ» անվանակարգ․ մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Քնար Վարդանյանը «Shashki-final» նախագծով (Ղուրսալու միջնակարգ դպրոց)։
- «Լավագույն խաղ» անվանակարգ․ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել է Արթուր Ղազարյանը «Ռետինե խաղալիք» նախագծով (Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոց)։
- «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգ․ մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արամե Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը «Սովորենք միասին» նախագծով (Շենավանի միջնակարգ դպրոց)։
- «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգ․ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել է Տաթևիկ Իսրայելյանը «Փշփշիկ ոզնի» նախագծով (Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց)։
- «Լավագույն գծագրություն և դիզայն» անվանակարգ․ հաղթող է ճանաչվել է Արմաիդա Հովակիմյանը «Գարուն» նախագծով (Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց)։
- «Սարքերի ինտեգրում» անվանակարգ․ հաղթող է ճանաչվել Արեն Աբրահամյանն ու Աշոտ Մովսիսյանը «Weather» նախագծով (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց)։
- «Լավագույն ալգորիթմական լուծում» օլիմպիադա․ մինչև 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Բորիկ Գրիգորյանը (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց)։
- «Լավագույն ալգորիթմական լուծում» օլիմպիադա․ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթողներ են ճանաչվել Վահե Զալինյանն (Վանաձորի թիվ 2 դպրոց) ու Հովիկ Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 2 դպրոց)։
Հաղթող անվանակարգերում մասնակիցներին խրախուսական նվերներ հանձնեց Լոռու մարզպետարանը։
Մրցույթի Շիրակի, Լոռու մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան դրամական մրցանակների։
Եզրափակիչ
Մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի մրցույթի մասնակցության հայտերի ընդհանուր թիվը կազմել է 748 հայտ, որոնցից միայն 69 թիմ հնարավորություն ունեցավ մասնակցելու հանրապետական եզրափակիչ փուլին և 19 աշակերտ՝ «Կրիայ» օլիմպիադային։
«Դիջիկոդ 2021»-ը առաջին անգամ անկացվեց միջազգային մրցույթի ձևաչափով, քանզի ընդգրկում էր մասնակիցներ Վրաստանի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաներից։
Մինչ մրցույթի մեկնարկը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների, այդ թվում Արմաթի խմբավարներ՝ Վահագն Բուդուրյանի, Ալբերտ Ծատրյանի և Արմաթի սան Ռուբիկ Ալեքսանյանի հիշատակը:
8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝
- Նարեկ Մարտիրոսյանը «The Secret» համակարգչային խաղով (մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),
- Գարիկ Առաքելյանը «Նավապետի արկածները» համակարգչային խաղով (13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն) ,
- Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը «Բնապատկեր» նախագծով («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց) ,
- Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը «Փոքրիկների աշխարհ» ուսուցողական խաղով (մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց) ,
- Սամվել Աղաբաբյանը «Հարց և պատասխան» ուսուցողական խաղով (13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան) ,
- Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը «Ջերմոցի ղեկավարման ավտոմատ համակարգ» նախագծով («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց),
- Գագիկ Արշակյանը «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց),
- Գրիգոր Գրիգորյանը «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։
Հաղթող անվանակարգերում մասնակիցները ստացան բջջային հեռախոսներ և դրամային խրախուսող մրցանակներ։
Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։