ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ մրցույթ
Կայացավ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ մրցույթը։
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 1117 թիմ (1500-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից, Ջավախքից, Քուվեյթից և Հնդկաստանից։ 5 տարածաշրջանում (Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Քարահունջում և Երևանում) մարզային փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլ են անցել 80 թիմեր (200 աշակերտներ)։
Մրցույթը կազմակերպվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Գլխավոր հովանավորն է Արարատ բանկը, տարածքային գործընկերներն է Հայաստանի ամերիկյան համալսարանը, բովանդակային գործընկերն է «Փինսայթս» ընկերությունը։
Մարզային փուլ
2023 թվականի ապրիլի 15-ին և 16-ին տեղի ունեցավ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ մրցույթի մարզային փուլը։ Արցախից և Հայաստանից 400 պատանի ժյուրիին և հանդիսատեսին ներկայացրեց նորարարական և հետաքրքրիր խաղեր և ծրագրեր: Հայաստանի 5 տարածաշրջանում միաժամանակ պատանիները հասցրին ծանոթանալ նաև մյուս մասնակիցների ստեղծած ծրագրերին և ձեռք բերեցին նոր ընկերներ ու գիտելիքներ։
Մրցույթի տարածքային գործընկերներն էին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Շիրակացու ճեմարանը, Քարահունջի միջնակարգ դպրոցը։
------------
Շիրակի մարզային փուլ
Համակարգչային խաղեր անվանակարգ ֊ միջին տարիքային խումբ - Նինա Հովհաննիսյան՝ Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
Վիրտուալ լաբորատորիա ֊ միջին տարիքային խումբ - Սյուզաննա Մանուկյան՝ Հառիճի միջնակարգ դպրոց, Նարե Ղազարյան՝ Հառիճի միջնակարգ դպրոց, ավագ տարիքային խումբ - Նվարդ Կարապետյան՝ Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց, Արևիկ Պետրոսյան՝ Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց
Կրիայ օլիմպիադա ֊ Մամիկոն Համբարյան՝ Գյումրու թ.41 հիմնական դպրոց, Մենուա Քոչարյան՝ Արթիկի թ.2 հիմնական դպրոց, Սրապ Գևորգյան՝ Գյումրու թ.20 հիմնական դպրոց, Հայկ Ափոյան՝ Արթիկի թ.5 հիմնական դպրոց, Հակոբ Այվազյան՝ «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան
Փայթն օլիմպիադա ֊ Լյովա Սարգսյան՝ Գյումրու թ.31 հիմնական դպրոց, Լևոն Ավետիսյան՝ Գյումրու թ.19 հիմնական դպրոց, Գևորգ Գրիգորյան՝ «Ֆոտոն» վարժարան
Խրախուսական ֊ միջին տարիքային խումբ - Նարեկ Մարտիրոսյան՝ Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, Գրիգոր Մկրտչյան՝ Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Աշոտ Դավթյան՝ Հայրենյացի միջնակարգ դպրոց
------------
Տավուշի և Գեղարքունիքի մարզային փուլ
Համակարգչային խաղ անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Անի և Հայուհի Միքայելյան - Գավառի թ.5 հիմնական դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Արմեն Ասլանյան - Գեղհովիտի թ.1 միջնակարգ դպրոց
Վիրտուալ լաբորատորիա անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Կարինե Ղազարյան - Գոշի միջնակարգ դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Արմեն Հայրապետյան - Կարմիրգյուղի միջնակարգ դպրոց
Կրիայ օլիմպիադա ֊ Արեգ Մելիքյան - Բերդի թ.1 հիմնական դպրոց, Մանե Ստեփանյան - Դիլիջանի կենտրոնական դպրոց, Նունե Ավագյան - Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց
Փայթն օլիմպիադա ֊ Հայկուհի Միքայելյան - Գավառի ավագ դպրոց, Արմեն Հովեյան - Գավառի ավագ դպրոց
Խրախուսական ֊ Արսեն և Արմեն Մելքոնյան - Դիլիջանի ավագ դպրոց, Բագրատ Սարգսյան - Իջևանի թ.1 հիմնական դպրոց
------------
Լոռու մարզային փուլ
Համակարգչային խաղ անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքայի խումբ - Նարե Անտաշյան, Վիկտորիա Կիլինլարիդու - Ալավերդու թ.2 հիմնական դպրոց, Ավագ դպրոց տարիքայի խումբ - Դարիկ Մելոյան - Լեռնանցքի միջն. դպրոց
Վիրտուալ լաբորատորիա անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքայի խումբ - Կոլյա Բարիկյան, Գոռ Պետրոսյան - Սարահարթի միջն. Դպրոց, Ավագ դպրոց տարիքայի խումբ - Նանե Աթանեսյան - Ախթալայի թ.1 միջն. դպրոց
Կրիայ օլիմպիադա ֊ Ռուբեն Հովսեփյան - Սարահարթի միջնակարգ դպրոց, Դավիթ Նալբանդյան - Կուրթանի միջնակարգ դպրոց, Հովիկ Հայրապետյան - Վանաձորի թ.18 հիմնական դպրոց
Փայթն օլիմպիադա ֊ Արես Մելիքսեթյան - Վանաձորի թ.23 հիմնական դպրոց, Հայկ Ավալյան - Վանաձորի թ.11 ավագ դպրոց
Խրախուսական ֊ Ռոբերտ Դոխոյան - Վանաձորի թ.5 ավագ դպրոց, Ալլա Սուքիասյան - Մեծավանի թ.1 միջն դպրոց
------------
Սյունիքի, Արցախի, Վայոց ձորի և Ջավախքի մարզային փուլ
Համակարգչային խաղ անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Ելիզավետա Բաղդասարյան - Քարահունջի միջնակարգ դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Էմին Դավթյան - Կապանի թ.2 ավագ դպրոց
Վիրտուալ լաբորատորիա անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Էմմի Խաչատրյան - Մեղրու թ.1 միջնակարգ դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Հայկ Հակոբյան - Հարժիսի միջնակարգ դպրոց
Կրիայ օլիմպիադա ֊ Արտյոմ Ղուկասյան - Կապանի թ.1 հիմնական դպրոց, Արինե Իսրաելյան - Կապանի թ.6 հիմնական դպրոց, Էրիկ Աթանեսյան - Իշխանասարի հիմնական դպրոց
Փայթն օլիմպիադա ֊ Հայկ Գաբրիելյան - Ստեփանակերտի թ.1 հոսքային դպրոց, Էմին Դավթյան - Կապանի թ.2 ավագ դպրոց
Խրախուսական ֊ Աշոտ Բաղդասարյան - Քարահունջի միջնակարգ դպրոց, Տիգրան Գրիգորյան, Ալեն Գրիգորյան - Սիսիանի թ.2 հիմնական դպրոց
------------
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի ու Երևանի մարզային փուլ
Համակարգչային խաղ անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Վարդան Երեմյան - Երևանի թիվ 48 հիմնական դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Գարիկ Առաքելյան, Գայանե Բաղդասարյան ֊ Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային կենտրոն
Վիրտուալ լաբորատորիա անվանակարգ ֊ Միջին դպրոց տարիքային խումբ - Անահիտ Այվազյան, Իռեն Բադալյան - Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոց, Ավագ դպրոց տարիքային խումբ - Անուշ Հակոբյան ֊ Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային կենտրոն
Կրիայ օլիմպիադա ֊ Դավիթ Թադևոսյան - Երևանի թ.56 հիմնական դպրոց, Արմեն Ասատրյան - Երևանի թ.158 հիմնական դպրոց, Ռոբերտ Մանուկյան - Ֆիզմաթ դպրոց, Մանե Առաքելյան - Երևանի թ.48 հիմնական դպրոց, Արամ Մանուկյան - Արտաշատի թ.3 հիմնական դպրոց
Փայթն օլիմպիադա ֊ Նորայր Ղուկասյան - Աբովյանի թ.2 հիմնական դպրոց, Արշակ Խաչատրյան - Երևանի թ.132 հիմնական դպրոց
Խրախուսական ֊ Դավիթ Սահակյան - Իրական դպրոց, Կարինե Աբգարյան - Աշտարակի թիվ 1 միջնակարգ դպրոց
Հանրապետական փուլ
2023 թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ մրցույթի եզրափակիչ փուլը։ Ահա Հայաստանի զարգացման կոդը ստեղծող հաղթող պատանիների անունները.
ՕԼԻՄՊԻԱԴԱ | «Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում»
5-6-րդ դասարաններ տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արեգ Մելիքյանը՝ Բերդի թ.1 հիմնական դպրոցից։
7-9-րդ դասարաններ տարիքային խմբում հաղթող է ճանաչվել միաժամանակ 3 լավագույն աշխատանք՝ ամենաբարձր 20 միավորով.
- Մանուկյան Ռոբերտ` Ֆիզմաթ դպրոցից,
- Ստեփանյան Մանե՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից,
- Իսրայելյան Արինե՝ Կապանի թ. 6 հիմնական դպրոցից։
10-ից 12-րդ դասարաններ տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։
------------
ՕԼԻՄՊԻԱԴԱ | «Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում»
Միջին դպրոց տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից։
Ավագ դպրոց տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թ. 11 ավագ դպրոցից։
------------
ՎԻՐՏՈՒԱԼ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Միջին դպրոց տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Կարինե Ղազարյանը Գոշի միջնակարգ դպրոցից՝ “CHOOS - Chemistry on our side” խաղով։
Ավագ դպրոց տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Անուշ Հակոբյանը Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային կենտրոնից՝ «Դեպի տիեզերք» խաղով։
ԻնստիգեյթՄոբայլ կազմակերպությունից խրախուսական մրցանակ ստացան Կոլյա Բարիկյանը և Գոռ Պետրոսյանը Սարահարթի միջն. դպրոցից՝ «Ֆիզմաթ մոդելավորում» խաղով։
------------
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂ
Միջին դպրոց տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Նարե Անտաշյանը և Վիկտորիա Կիլինլարիդուն Ալավերդու թ.2 հիմնական դպրոցից՝ «Ադոլֆի ճանապարհորդությունը» խաղով։
Ավագ դպրոց տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Էմին Դավթյանը Կապանի թիվ 2 ավագ դպրոցից, “Inverse V” խաղով։
Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ ստացավ Ռոբերտ Դոխոյանը Վանաձորի թ.5 դպրոցից՝ “Fleeting visions” խաղով։
«Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունից խրախուսական մրցանակ ստացան Գարիկ Առաքելյանը և Գայանե Բաղդասարյանը Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային կենտրոնից՝ «Կախարդական տարրեր» խաղով։
------------
IoT ԲԱՆԱՑԱՆՑ
Հաղթող է ճանաչվել Գոռ Միրզոյանը «Ֆիզմաթ» դպրոցից՝ “Maemo - A smart home ecosystem built with intuitivity and security in mind” նախագծով։
«Փինսայթս» կազմակերպության կողմից խրախուսվեցին Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը Իջևանի վարժարանից՝ “Smart home” նախագծով։
------------
ՓԱՅԹԸՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՐՔԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ
Հաղթող է ճանաչվել Գրիշա Խուրշուդյանը` “Smart Green House” նախագծով։ «Փինսայթս» կազմակերպության կողմից խրախուսվեցին Հրաչյա Սարուխանյանը՝ “RASPPIE” նածագծով, և Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թ.4 հիմնական դպրոցից՝ “3D scanner” նախագծով։