• Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
    • Կապ
    • Նվիրաբերել

Արմաթ տեխնոլոգիական ճամբար/2016

Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:
Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի Արմաթ ինժերական լաբորատորիաների սաները: Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչ, որը ամառային տեխնոլոգիական ճամբարի 300 մասնակիցների անունից նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։
Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, լողի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումների:

Օրակարգ

Տեսադարան


Տեսնել ավելին

Տեսանյութեր

  • Մեր Մասին
  • Լաբորատորիաներ
  • Էլ․ուսուցում
  • Միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Նվիրաբերել
  • Աշխատանք

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

  • Արմաթ
  • Նիկոլ Դուման 12Ա, Երևան 0028 Հայաստան
  • Հեռ․ +374 11 548881
  • Էլ․հասցե` info@armath.am
  • ՀՏՀ

© Արմաթ, Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքը իրականացվել է ԻՎորկսի կողմից